Hovnani Logo

Աղոթքներ

Առողջություն հիվանդաց

 

Քա՛ղցր Հիսուս, Դու, որ հիվանդների առողջությունը վերականգնեցիր և քո առողջարար ձեռքը դրեցիր կաղի, կույրի, հաշմանդամի վրա, քո թույլտվությամբ նաև ինձ, իմ տառապանքի մեջ։ Եթե քո կամքը չէ, որ ես բուժվեմ, ուրեմն ինձ զորություն տուր, որպեսզի կարողանամ կրել այս բեռս և քեզ նվիրեմ դա: Դու այնքա՜ն տառապեցիր ինձ համար. քո շնորհը տուր ինձ, որպեսզի կարողանամ իմ տառապանքը քեզ հետ միացած նվիրեմ, իբրև քավություն, իմ և ուրիշների մեղքերի համար, այս աշխարհի տառապյալների և մեր հանգուցյալների հոգիների համար: Ո՜վ Մարիամ, գթասի՛րտ Մարիամ, բարեխոսի՛ր այս քո կարոտյալ զավակիդ համար: Ո՜վ Մարիամ, առողջություն հիվանդաց. Մխիթարի՛չ վշտացելոց, բարեխոսի՛ր ինձ համար: Ամեն:

Մեր Մասին

Հովնանի-ի առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: