Hovnani Logo

Աղոթքներ

Սքանչելագո՛րծ Տեր

Սքանչելագո՛րծ Տեր, ութերորդ սաղմոսում սաղմոսերգուն փառավորում է քո անունը, որովհետև տեսնում է քո մեծությունը, քո սրբությունը՝ դիտելով քո ստեղծագործությունները: Ո՛վ Տեր, որքա՜ն մեծ է քո անունը և արժանի փառաբանության։ Զմայլում ենք քո մեծ զմայլության առաջ. բոլոր հրեշտակների երկրային մարմինների և սրբերի հետ միանում ենք՝ ասելու. «Սուրբ, սուրբ, սուրբ թող լինի քո անունն ամբողջ տիեզերքում, թող որ ամեն մարդ ճանաչի քո հայրական սուրբ անունը և փառաբանի քեզ ամեն վայրկյան Սուրբ գրքի հեղինակների հետ»։ Ինչպես նաև սուրբ Ֆրանցիսկոս Ազիզացու հետ հրավիրում ենք նաև բոլոր շնչավոր և անշունչ արարածներին, որպեսզի  նրանք շարունակեն օրհնաբանել քեզ,  որպեսզի մենք էլ, նրանցից սովորելով, օրհնաբանենք և փառավորենք քեզ, մեր սքանչելագո՛րծ Տեր: 

Մեր Մասին

Հովնանի-ի առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: