Hovnani Logo

Աղոթքներ

Ընդունելով Տիրոջ կամքը

Ամենակա՛լ, ամենագետ և բազմողորմ Տեր, ապրում ենք մի օր, որը նման է ուրիշ օրերին, բայց դա պարունակում է չափազանց տառապալից հիշատակներ։ Մեծ թվով մեր եղբայրներն ու քույրերը, ծնողներն ու զավակները հասան անսպասելի վախճանի։ Տարիներ հետո տակավին այդ ցավն ու կսկիծը շատ խորն է զոհվածների ընտանիքներում։ Հիշում ենք քո խոսքերը, որ նրանք մեզանից ավելի մեղավոր չէին, ո՛վ Տեր։ Ցանկանում ենք ընդունել քո կամքը, և որքա՜ն դժվար է դա. մեր փոքր ուղեղները չեն կարող հասկանալ քո ծրագրերը։ Նաև մենք տառապում ենք, որովհետև այդ աղետը ոչ մի դրական ցուցում չի տալիս, բոլորս էլ շարունակում ենք ապրել, առանց մտածելու նրանց կամ մեր վախճանի մասին: 

Ներբեռնեք Hovnani հավելվածը

Օրվա աղոթքները, աղոթքի խմբերը և հիշեցումները՝ միշտ ձեր հեռախոսում։

App Store

Google Play

Սկանավորեք QR կոդը հեռախոսի տեսախցիկով

Մեր Մասին

Մեր առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: