Hovnani Logo

Աղոթքներ

Աղոթք օգնության

Ո՛վ Հիսուս, մենք ապրում ենք խավարի մեջ, որովհետև քեզանից հեռու ենք ապրում: Մեր կենցաղը որքան պետք է փոխենք, որպեսզի սկսի քեզ հաճելի լինել: Դու, որ ասացիր, թե աշխարհի Լույսն ես, լուսավորի՛ր մեր հոգիները և օգնի՛ր մեզ, որպեսզի կարողանանք հասկանալ քո լույսը, օգնի՛ր մեզ, որպեսզի կարողանանք հրաժարվել սատանայից և նրա խավարային գործերից ու հասնենք քո լույսին։ Օգնի՛ր մեզ, որպեսզի արդարությամբ գործենք, արդարությամբ ապրենք և գտնենք քո մեջ մեր կյանքի ճշմարտությունը, որովհետև դու ես միակ ճշմարտությունը  ոչ միայն այս աշխարհիս վրա, այլ նաև հավիտենականության մեջ։ Օգնի՛ր մեզ, որպեսզի կարողանանք ընդունել քո ճշմարտությունը, մանավանդ երբ հարկավոր լինի, որ մենք փոխենք մեր տեսակետն ու ցանկությունները և այսպիսով ավելի մոտ լինենք քո ճշմարիտ լույսին:

Մեր Մասին

Հովնանի-ի առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: