Hovnani Logo

Աղոթքներ

Աղոթք հոգևորականների համար

Ո՛վ Հիսուս Քրիստոս, բարի՛ հովիվ, դու, որ կարգեցիր առաքյալներին իբրև քո հաջորդներ, որպեսզի քեզ օգնեն քո հովվական առաքելությանդ մեջ, ահավասիկ բարձրացնում ենք մեր աղոթքն առ քեզ՝ խնդրելով քեզանից, որ օգնես մեր կաթողիկոսներին, հայրապետներին, պատրիարքներին, մեր սրբազաններին, մեր վարդապետներին, աբեղաներին, տեր հայրերին։ Օգնիր նրանց, որպեսզի նրանք լինեն իրապես քո ներկայացուցիչները, անխոնջ աշխատանքով ճշմարիտ վկաներդ և քո օգնականները, քո հովվական ծառայության մեջ:

Դու սովորեցրիր, որ աշխարհ եկար՝ ծառայելու և ոչ թե ծառայություն պահանջելու. թո՛ղ քո ծառայության այս ոգին խորը թափանցած լինի մեր բոլոր կղերի հոգիներում, և օգնի՛ր բոլոր դպրեվանքների ուսանողներին, որպեսզի նույն հոգով տոգորվեն: Ամեն:  

Մեր Մասին

Հովնանի-ի առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: