Hovnani Logo

Աղոթքներ

Օգնության աղոթք

Ամենակա՛լ Տեր, ուղարկի՛ր քո Սուրբ Հոգին, որպեսզի կարողանանք ապրել քո ծրագրի համաձայն։ Օգնիր մեզ և մեր բոլոր ազգի զավակներին, որպեսզի կարողանանք հասկանալ, որ մեր կյանքը շատ կարճ է և շատ շուտ պիտի գտնվենք քո ատյանի առաջ ու դու մեզանից յուրաքանչյուրից հաշիվ պիտի պահանջես: Բազմողո՛րմ Տեր, սփոփիր բոլոր սգավորների տառապանքը, ողորմիր մեր հանգուցյալների հոգիները և արժանացրու նրանց հավիտենական լույսի։ Օգնի՛ր բոլոր հաշմանդամներին, մանավանդ նրանց, ովքեր վնասվեցին այդ աղետի հետևանքով։ Օգնի՛ր այն անձանց, ովքեր տակավին չստացան որևիցե հատուցում իրենց կորուստների համար. արթնացրու խիղճն այն բոլոր անձանց, ովքեր շահագործեցին այս աղետալի վիճակն անձնական հարստություններ դիզելու համար: Սովորեցրո՛ւ նրանց, որ իրենց գողությունն ահռելի մի բան է։ Օգնի՛ր նրանց, որ ուր որ էլ հանդիպեն քո ողորմությանը, ինչպես Զաքեոսը քո ավետարանում, որպեսզի նրանք էլ սկսեն հատուցում անել: Ո՛վ Տեր, պահպանի՛ր, առողջացրո՛ւ մեր ազգին՝ դարձի հրավիրելով մեր ազգի բոլոր զավակներին: 

Մեր Մասին

Հովնանի-ի առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: