Hovnani Logo

Աղոթքներ

Աղոթք բժիշկների համար

Ո՛վ Հիսուս, բժի՛շկ մարդկային ցեղի, դու շարունակում ես մեզ բժշկել բժիշկների, վիրաբույժների, բուժքույրերի և դեղերի միջոցով։ Մեր աղոթքը բարձրացնում ենք առ քեզ՝ խնդրելով քեզանից, որ օգնես բոլոր նրանց, ովքեր մեր առողջության հարցերով են զբաղվում, օգնի՛ր նրանց, ովքեր պատրաստվում են՝ բժշկություն և բուժքույրություն ուսանելով։ Օգնի՛ր նրանց, որպեսզի իրենց ապագայի պատասխանատվությունը լրջությամբ ընդունեն, հարկ եղածին պես ուսանեն և ոչ թե փող տալով ստանան իրենց վկայականը.  դա անելիս նրանք մեր ողջ ժողովրդի կյանքը վտանգի պիտի ենթարկեն։ Օգնի՛ր նրանց, որպեսզի հասկանան իրենց կոչման լրջությունը և ընդունեն մատուցել այս կարևոր ծառայությունը մարդկային ցեղին:

Մեր Մասին

Հովնանի-ի առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: