Քրիստոնեության երեք հիմնական սյուները.Ողորմածություն
Հոդվածներ
Երրորդ սյունը, որի միջոցով Քառասնորդաց շրջանում մենք կարող ենք հնարավորություն ունենալ, որ Աստծո սերը աճի մեր մեջ, դա էլ ողորմածությունն է կամ եղբայրսիրությունը։ Երբ ողորմածության մասին ենք մտածում, ընդհանրապես մտածում ենք նյութական ողորմության մասին. նյութական օգնություն ցուցաբերել աղքատին, մուրացկանին։ Իսկ Հիսուսի սովորեցրածը մեզ շատ ավելի լայնածավալ մի ողորմություն է, քան ինչ-որ առաջին հայացքից կկարողանանք ըմբռնել։ Մատթեոսի Ավետարանի 25-րդ գլխում կարդում ենք. «34Այն ժամանակ թագավորը պիտի ասի նրանց, որ իր աջ կողմում են. «Եկե՛ք,
իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը, որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք տվեցիք, ծարավ էի, եւ ինձ ջուր տվեցիք՝ խմելու. 35օտար էի, եւ ինձ ձեր մեջ առաք, 36մերկ էի, եւ ինձ հագցրիք, հիվանդ էի, եւ ինձ տեսնելու եկաք, բանտում էի, եւ ինձ այցի եկաք»։
37Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն նրան ու ասեն.«Տե՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ ծարավ եւ ջուր տվեցինք. 38ե՞րբ տեսանք քեզ օտար եւ մեր մեջ առանք, կամ մերկ եւ
հագցրինք. 39ե՞րբ տեսանք քեզ հիվանդ կամ բանտի մեջ ու եկանք քեզ այցի»։ 40Թագավորը պիտի պատասխանի ու ասի նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արեցիք»։ Հիսուսը մեզ առաջարկում է նյութական ողորմության 7 արարքներ եւ
հոգեւոր ողորմության 7 արարքներ։ Նյութական ողորմության արարքներից 6-ը վերոնշյալ Ավետարանից են առնված, իսկ յոթերորդը՝ մեռելներին թաղելն է։ Այս 7 արարքներով մենք գոհացրած կլինենք մարդկային ֆիզիկական բոլոր կարիքները։ Իսկ հոգեւոր ողորմության արարքներն են՝ խրատել կասկածի մեջ եղողներին, սովորեցնել անտեղյակներին, զգուշացնել մեղավորներին, մխիթարել տառապյալներին, ներել ուրիշների հանցանքները, հանդուրժել դժվար անձանց եւ աղոթել ողջերի ու մեռյալների համար։
Ողորմությունը (եւ՛ նյութական արարքները, եւ՛ հոգեւոր արարքները) կարող ենք ասել, որ հոգեւոր պայքար է: Երբ ես մտածում եմ ուրիշին օգնելու մասին, ես պայքարում եմ իմ «ես»-ի հետ. իմ «ես»-ին ստիպում եմ, որ նախընտրի ուրիշի բարիքը, քան մնա անձնական եսասիրության մեջ։ Ողորմություն անելը, ուրիշի մասին մտածելը, ուրիշին օգնելը չի նշանակում, որ այդ ամենը ցավ պետք է պատճառի։ Կարեւորն այն է, որ Աստծո սերը մեծանա մեր մեջ։ Սուրբ Պողոսը մեզ ասում է, որ Հիսուսը սովորեցրել է, որ ավելի մեծ ուրախություն կա տալու, քան ստանալու մեջ։ Մի բարերար ունեի Ավստրալիայում, ով ամեն անգամ, որ օգնում էր մեր դպրոցին, ինքն ավելի շատ շնորհակալություն էր հայտնում, քան ես կարող էի հայտնել իրեն։
Նա միշտ շնորհակալ էր, որ առիթ ուներ՝ օգնելու։ Մի անգամ նա ասաց. «Մարդիկ շատ ավելի առատաձեռն կլինեին, եթե հասկանային «տալու» ուրախությունը»։ Ամեն տեսակի իսկական ողորմածություն անպայման ուրախություն կպատճառի, որովհետեւ այդ ողորմածությունն աստվածային սերը զարգացնում է մեր մեջ, եւ այդ սերը մեզ իսկական ուրախություն է պատճառում։ Ամբողջ Քառասնորդացի ընթացքում աշխատենք, որպեսզի Աստծո օգնությամբ, ողորմածության արարքների սովորույթներ զարգացնենք մեր մեջ։ Եվ երբ այդ սովորույթը լինի, մենք կկարողանանք այդ ամենը անել ավելի հեշտությամբ։ Ներումը, անշուշտ, աստվածային շնորհ է։ Ամեն տեսակի ներում նշանակում է, որ մենք մեր վրա ճնշում պիտի գործադրենք, որպեսզի կարողանանք ներել։ Եկեղեցու պատմության մեջ տեսնում ենք այնպիսի ներումներ, որոնք իսկապես մարդկայնորեն անհնարին է պահանջել որեւէ մեկից, որ անի։ Կարեւոր է, որ հասկանանք, որ մեր նպատակը չպետք է լինի պահանջել կամ պարտադրել որեւէ մեկին, որ այդպիսի ներում խոստանա։ Մեր ներումը չպետք է լինի միայն բանավոր մի խոսք։ Չենք կարող պահանջել մի ներում, որ հոգեբանորեն այդ անձը ի վիճակի չէ ներել։ Այլ կարեւոր է, որ աղոթքի միջոցով
այդ խնդիրը ներկայացնենք Հիսուսին եւ խնդրենք, որ նա մեզ շնորհի պետք եղած շնորհն ու տրամադրությունը, որպեսզի կարողանանք ներել։ Իսկ վերջին ողորմածությունը, որի մասին կցանկանամ մի խոսք ասել, հետեւյալն է. հանդուրժել ուրիշին։ Այո՛, բոլորս էլ ունենք մեր շրջանակի մեջ անձինք, որոնց հանդուրժելը իսկապես դժվար է։ Ամենից առաջ ասեմ, որ այդ անձը, որին մենք չենք կարող տանել, 90 տոկոսով վստահ լինենք, որ մենք էլ դժվար անձնավորություն ենք նրա համար։ Սիրել ոչ միայն անձանց, որոնք դժվարություն են ներկայացնում մեզ համար, այլեւ դրական կերպով ուրախանալ բոլորի ներկայությունից եւ սիրել նրանց։ Ամենից կարեւորը այն սերն է, որ մենք պետք է տածենք, եւ այս սերը
ցույց տանք ողորմածության մեր զանազան արարքներով՝ նյութական եւ հոգեւոր։ Կարող եմ ասել՝ սա է Քառասնորդացի կարեւորագույն միջոցը, որ մեր մեջ աստվածային սերը պիտի զարգացնի, աճեցնի:

Նմանատիպ փոսթեր