ՍԵՐ՝ Մեծ պահքի բուն նպատակը
Հոդվածներ
Պահքի բուն նպատակը նույնն է, ինչ քրիստոնյա կյանքի նպատակը։
Սուրբ Հովհաննես առաքյալը մեզ ասում է, որ Աստված մարդացավ, որպեսզի մեզ աստվածացնի։ Անշուշտ, շատ լավ հասկանում ենք, որ մենք սա չենք կարող անել. միայն Աստված ինքն է, որ կարող է իրականացնել։ Մկրտության միջոցով մենք բաժնեկից ենք լինում այդ աստվածային կյանքին։ Սբ․ Հովհաննեսն ասում է, որ մենք հիմա Աստծո զավակներն ենք, և թե ինչ պիտի լինենք ապագայում, չգիտենք։
Աստվածային կյանքը ոչ միայն աճ կարող է ունենալ մեր մեջ, այլև անպայման հարկ է, որ Աստծո շնորհով այդ աճը մեր ամբողջ կյանքի ընթացքում շարունակվի։ Որքան էլ մենք դա չենք կարող անել մեր ուժերով, բայց գիտենք, որ պետք է համագործակցենք Աստծո շնորհի հետ։ Միայն Աստված է, որ կարող է մեզ շնորհել այն ամենը, որ մենք պետք է ունենանք, որպեսզի այդ աճը տեղի ունենա։
Անշուշտ, անհրաժեշտ է, որ խորը կապվածության մեջ լինենք Հիսուսի հետ, և այդ կապվածությունը, անշուշտ, սիրո կապվածություն է։ Որքան էլ մեր սերը մեծ լինի, Հիսուսի սերը մեզ հրավիրում է, կանչում է ավելի բարձր մակարդակի սիրո։ Հիսուսի սերը անծայրածիր է, և այդ տենչը նա դնում է մեր մեջ, և այսպիսով, մենք հրավիրված ենք երբեք չբավարարվել մեր ներկա վիճակով, այլ մեր ամբողջ կյանքի՝ մանավանդ Քառասնորդացի ընթացքում լինենք այնպիսի մի վիճակում, ուր Հիսուսն իրապես կկարողանա մեզ պարգևել իր շնորհները։
Սա իրականացնելու համար հարկ է, որ մենք հրաժարվենք մեր եսասիրությունից և ավելի ու ավելի մտածենք Հիսուսի մասին։ Անշուշտ, մենք սա կարող ենք անել՝ միայն սեր ցուցաբերելով Հիսուսին, ով ներկա է մեր քույրերի և եղբայրների մեջ։
Հիսուսը հրավիրում է մեզանից յուրաքանչյուրին, որպեսզի այս տարի Քառասնորդաց շրջանը տարբեր ձևով ապրենք։ Կարող ենք անցյալի սովորույթները շարունակել, բայց իմանանք, որ ամենակարևորը այն չէ, թե մենք որ օրենքները պիտի պահենք, որ սովորույթներից պիտի կառչենք, կարևոր է հասկանանք, որ մենք իսկապես պատկանում ենք Քրիստոսի հարուցյալ մարմնին։ Բոլորս նույն մարմնի անդամներն ենք։ Իսկ եթե մենք հավատում ենք այս կենտրոնական իրականությանը, ուրեմն հեշտությամբ կարող ենք մտածել ուրիշների մասին՝ աղոթելով նրանց համար, մեր ցավերն ու դժվարությունները նվիրելով ուրիշների համար, օգնելով մեր կարողության սահմաններում, այսինքն՝ նվիրելով և կիսելով մեր ժամանակը, մեր գիտելիքները ուրիշների բարիքի համար, ինչպես նաև նվիրելով մեր նյութական օժանդակությունը մեզանից ավելի աղքատներին։
Այո՛, մենք հարուստ չենք, բայց մեզանից շատ ավելի չքավորներ կան։ Հիսուսը խոստանում է անպայման հատուցել մեզ հարյուրապատիկը, երբ մենք օգնենք նրան՝ ուրիշներին օգնելով։

Նմանատիպ փոսթեր