Վարդանանք՝ ամբողջ հայ ժողովրդի միավորման օրինակ:
Հոդվածներ
Այսօր Եկեղեցին նշում է Վարդանանց սրբերի տոնը, այսինքն՝ այն զորավարների, հանձինս Վարդանի, Խորենի, Արտակի, Հմայակի, Տաճատի, Ներսեհի, Վահանի, Արսենի, Գարեգինի եւ 1036 վկաների, ովքեր իրենց կյանքով վկայեցին. «Վասն կրոնի եւ վասն հայրենիքի»։ Ճակատագրական պատերազմ էր պարսիկների դեմ։ Մենք պարտվեցինք կռվում,բայցեւ հաղթեցինք պատերազմում։ 3000-ից ավելի զոհ տվեցինք։ Նույնքան եւ ավելի գերիներ տվեցինք, որոնց շարքում էին մեր կղերը Ղեւոնդի գլխավորությամբ։ Անշուշտ, մեծ կորուստ եղավ, բայց այլեւս պարսիկները չփորձեցին մեր ազգին պարտադրել կրոնափոխություն։ Երբ արաբները եկան, թեպետեւ շատ երկրների էին իրենց կրոնը պարտադրել, մեր ազգին չփորձեցին պարտադրել մահմեդականությունը։Նաեւ ձեր ուշադրությանը հանձնեմ այն պատմական իրականությունը, որ այդ ճակատամարտը եղավ առաջին պատերազմը խղճի ազատության համար։ Նամակով, որ հայ նախարարները Հազկերտին գրեցին, նրանք ընդունում էին Հազկերտի քաղաքական իշխանությունը, սակայն միայն պահանջում էին կրոնի՝ խղճի ազատություն։ Անշուշտ, այդ ամենը ճակատագրական եղավ մեզ համար։ 1600 տարի հետո մենք գտնվում ենք մի ուրիշ ազգային ճակատամարտի դիմաց։ Այսօր մեր ամենամեծ թշնամին ընտանիքների քայքայումն է։ Ինչպե՞ս կարելի է այս խնդիրը լուծել։ Արդյոք հնարավո՞ր է ժամանակը ետ դարձնել։ Իսկ հիմա ո՞ւր ենք եւ ո՞ւր ենք գնում։
Անշուշտ, մշակույթը եւ կրոնը շատ մեծ դեր կարող են ունենալ, եւ ինչու չէ, պետք է ունենան։ Իսկ ո՞վ պիտի աշխատի այս խնդիրը լուծելու համար։ Բուն խնդիրը այն է, որ չենք կարող համաձայնության գալ, թե որն է խնդիրը, որպեսզի կարողանանք մտածել խնդրի լուծման մասին։ Երբ հստակ կերպով ընդունենք Աստվածաշունչը եւ ընդունենք Աստծո ծրագիրը մարդկության համար, կտեսնենք այնտեղ մի հստակ ծրագիր՝ ընտանիքի ծրագիրը։ Աստված արու եւ էգ ստեղծեց նրանց, իր պատկերի նմանությամբ ստեղծեց նրանց. «Աստված օրհնեց նրանց ու ասաց. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրե՛ք դրան, իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդ. 1։28)։ Աստծո սկզբնական ծրագիրը այն էր, որ ընտանիքը լինի մեկ տղամարդ եւ մեկ կին։
Սա մնում է Աստծո մշտնջենական ծրագիրը։ Հայտնության գրքի վերջում կարդում ենք, որ աշխարհի վախճանին, Հիսուսն է Փեսան եւ Հարսը՝ Եկեղեցին, որը բաղկացած է քրիստոնյաներից, որոնք Քրիստոսի մարմնի անդամներն են։ Սա է, որ եւ՛ Սուրբ Պողոսը, եւ՛ Սուրբ Հովհաննես առաքյալը սովորեցնում են։
Իսկ այսօր մենք որքա՜ն հեռու ենք այս աստվածային ծրագիրն ապրելուց։ Անշուշտ, այս ամենը մեղքի հետեւանքներն են, եւ մեղքը ավելի ու ավելի շատ է քայքայում մեր անձնական եւ հասարակական կյանքը։
Ծնողների եւ զավակների հարաբերությունը իրապես մեծամասնությամբ այլանդակ մի բան է դարձել։ Հնարավոր է, որ միշտ էլ որոշ խնդիրներ եղած լինեն, իսկ այսօր իրապես անհասկանալի է այն, ինչ որ կատարվում է ընտանիքներում։ Քանի-քանի զավակներ են այնքան տուժել իրենց ծնողների վերաբերմունքից, որ շատերը ցանկություն չունեն ներելու իրենց ծնողներին։ Հոգեբանների մոտ համաձայնություն չկա, թե ինչպես կարելի է այս խնդիրների լուծումը տալ։ Անշուշտ, Աստծո ծրագիրը շատ պարզ է՝ սիրե՛լ զավակներին։ Հին Կտակարանում մարգարեները հիանում են ծնողական սիրով եւ Աստծո սերը ներկայացնում են որպես հայրական սեր՝ Օսէէ մարգարեի մոտ, եւ մայրական սեր՝ Եսայի մարգարեի մոտ։ Մեր ընտանիքներում հավատարմությունը կարծես այլեւս գոյություն չունի։ Նյութապաշտությունը եւ սովետական աթեիզմի ընդհանրացումը իրապես քանդեցին բարոյական արժեքները։ Այսպիսով եւ՛ ընտանեկան հավատարմությունը, եւ՛ զավակների հանդեպ ճշմարիտ սիրո չգոյությունը տարածված եսասիրության արդյունք են։ Վարդանանքի ժամանակ շատերը պիտի նախընտրեին, որ Վարդանը, ինչպես ուրիշ շատ նախարարներ, ընդունեին այդ խոստումը, որ տրված էր Հազկերտին, այսինքն՝
հրաժարվեին Հիսուսին հետեւելուց եւ վերադառնային զրադաշտական հավատին։ Ահավասիկ Ղեւոնդը համոզեց Վարդանին, որ զղջա իր հավատուրացության համար եւ ընդունի պայքարել հայ ազգի եւ՛ հոգեւոր, եւ՛ ազգային փրկության համար։ Այս ամենն ինչպե՞ս մեկնաբանենք այսօր։ Այսօր եւս մենք նույն վտանգի մեջ ենք գտնվում։ Այսօր շատ հեշտությամբ մենք կարող ենք մեր ինքնությունը կորցնել՝
կորցնելով մեր կրոնը, մեր մշակույթը, մեր լեզուն։ Որքա՜ն կարեւոր է, որ մենք պայքարենք մեր երկիրը պաշտպանելու համար։ Իսկ դա հնարավոր չէ իրականացնել, երբ բոլորս եսասիրությամբ ենք ապրում՝ մտածելով մեր անձնական շահերը պաշտպանելու մասին։ Որքան էլ թշնամին ուժեղ լինի, Աստծո օգնությամբ կարելի է հաղթահարել։ Դա անելու համար մենք կարիք ունենք միասնականության, կարիք ունենք աղոթքի եւ ծոմապահության։ Երբ Քրիստոսի աշակերտները չկարողացան մի չար ոգի հանել եւ
հարցրին Հիսուսին իրենց ձախորդության պատճառը, Հիսուսը պատասխանեց. «Այդ տեսակը ուրիշ բանով չի ելնի, եթե ոչ ծոմապահությամբ եւ աղոթքով»։ Ամեն մի հաղթական մեծամասնություն սկսվում է փոքրամասնությունից՝ բաղկացած մի հոգանոց փոքրամասնությամբ։ Ճշմարիտ Քառասնորդաց շրջան ապրել՝ նշանակում է ընդունել Քրիստոսի փրկության ծրագիրը, որը հիմնված է սիրո վրա։ Սիրել նշանակում է՝ մենք մեզանից դուրս գանք եւ սիրենք Աստծուն՝ սիրելով մեր եղբայրներին եւ քույրերին։ Ինչպես Մայր Թերեզան էր հաճախ կրկնում. «Կարող ես տալ առանց սիրելու, բայց չես կարող սիրել առանց տալու»։ Ուրեմն ապրենք այս տարին եւ գալիք տարիների Քառասնորդաց շրջանը ՍԻՐԵԼՈՎ։

Նմանատիպ փոսթեր