Աստծուն սիրել՝ ապավինելով Նրան

Հոդվածներ
Աստծուն սիրել՝ ապավինելով Նրան

Քրիստոնեական շրջանից առաջ, հրեական շրջանից դուրս, տեսնում ենք անձանց, ովքեր, ցանկանալով որդեգրել որոշ փիլիսոփաների ուսուցումը, նրանց դպրոցի ինքնազսպվածության կենցաղին էին հետևում։ Քրիստոնեության առաջին դարերից սկսած՝ տեսնում ենք անձանց, ովքեր, ցանկանալով Քրիստոսին ավելի մոտիկից հետևել, անապատ տեղափոխվեցին և ճգնավոր կյանքով ինքնազսպվածության կյանք ապրեցին. նպատակը քրիստոնյա արժեքները յուրացնելն էր։

2000 տարի շարունակ Եկեղեցու մեջ այս ինքնազսպվածության (ascetism) կյանքի վերաբերյալ շատ վեճեր տեղի ունեցան, շատ բացատրություններ եղան, շատ ծայրահեղություններ իրար հաջորդեցին։ Ճշմարիտ և աստվածահաճո ինքնազսպվածության կյանք ապրելը նման է լեռնաշղթայի սրածայրի վրայով ընթանալուն. երկու կողմում խորը անդունդ է սխալ վարդապետության հետևանքով։

Մի կողմից ոմանք սովորեցնում են, որ մենք կարող ենք ապրել այդ ինքնազսպվածությունը մեր ջանքերով, և մենք մեր մեջ դա անելու հարկ եղած միջոցներն ունենք։ Սա սխալ ըմբռնում է, որովհետև այսպես սովորեցնողները նաև ասում են՝ մենք կարող ենք մեր փրկությունն իրականացնել մեր ջանքերով։ Ուրիշներն էլ սովորեցնում են, որ մենք կարիք չունենք որևիցե ինքնազսպվածության կյանք ապրելու և շարունակելով ապրել մեր անհոգ կյանքով՝ մենք կփրկվենք։

Անշուշտ, այս երկու մտածելակերպերն էլ սխալ և վտանգավոր են։

Կյանքում որևիցե հաջողության հասնելու համար գիտենք, որ անհրաժեշտ է խիստ կարգապահությամբ հետևել որոշ ֆիզիկական կամ հոգևոր մարզանքների, իսկ այդ մարզանքների կանոնները մենք չէ, որ կարող ենք որոշել. դարերի փորձառություններն այդ ճամփան արդեն իսկ գծել են մեզ համար։

Մեր հոգևոր կյանքում բոլոր լավ ցանկությունները, որ մենք կարող ենք ունենալ, բոլորն էլ սկսվում են Աստծուց։ Աստված է, որ մեր մեջ դնում է այդ ցանկությունը։ Աստծո շնորհն է, որ մեզ տալիս է այդ ցանկությունը, ինչպես նաև Նա մեզ առաջնորդում է, որպեսզի կարողանանք հաջողության հասցնել այդ ցանկությունը։

Ասում եմ, որ քրիստոնյա արժեքներ յուրացնելը և այդ արժեքներով ապրելն է մեր նպատակը։ Իսկ որո՞նք են այդ արժեքները։

Անշուշտ, շատ լավ գիտենք, որ քրիստոնյա կյանքի նպատակը, հաջողակ կյանք ունենալը չէ, այլ Աստծո սիրո մեջ մեծանալն է։ Այո՛, Աստված սեր է։ Նա ցանկանում է, որ սիրո կյանքը մեր մեջ ավելի և ավելի մեծանա։ Որքան սիրենք, այնքան ավելի ցանկություն կունենանք սիրելու։ 

Ինքնազսպվածության կյանքի նպատակը ուրիշ բան չէ, քան սովորելը, թե մենք ինչպես կարող ենք ավելի լավ սիրել Աստծուն՝ սիրելով նրա զավակներին, սիրելով Քրիստոսին, որ ներկա է մեր քույրերի և եղբայրների մեջ։ Իսկապես հնարավոր չէ սիրո կարևորությունը չափազանցնել։ 

Աստվածային սիրո ամենամեծ թշնամին մեր եսասիրությունն է։ Ուրեմն մեր բոլոր ջանքերը պիտի լինի այդ եսասիրությունը զսպելը։ Եկեղեցու խորհուրդների միջոցով մենք կարող ենք այդ ուղղությամբ աշխատել։ 

Հարկ է, որ անդրադառնանք, որ մենք առանձին չենք. մենք պատկանում ենք մի ընտանիքի։ Ամբողջ ընտանիքն է, որ մեզ պիտի սատարի։ Հաճախ տեսնում ենք անձանց, ովքեր երբ սպորտային կամ ուրիշ ասպարեզներում մեծ հաջողություն են ունենում, միշտ շնորհակալություն են հայտնում իրենց ծնողներին, իրենց ընտանիքի անդամներին և այն բոլոր անձանց, ովքեր նպաստեցին այդ հաջողությանը։

Մենք ևս առանձին չենք։ Մենք ևս Եկեղեցու բոլոր անդամների կարիքն ունենք, բոլոր նրանց, ովքեր բարի օրինակներ են կամ բարի օրինակներ են եղել մեր կյանքում։ Քանի որ մենք պատկանում ենք Քրիստոսի նույն հարուցյալ մարմնին, մենք օգտվում ենք ուրիշներից, օգտվում ենք նրանց աղոթքներից։ Նաև մեր պարտականությունն է, որ մենք լինենք բարի օրինակներ ուրիշներին և աղոթենք նրանց համար։ 

Մեր Մասին

Հովնանի-ի առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: