Ճշմարիտ քրիստոնյա լինելու երեք կարևոր սյուները.Աղոթք

Հոդվածներ
Ճշմարիտ քրիստոնյա լինելու երեք կարևոր սյուները.Աղոթք

Աղոթքը, ծոմապահությունը եւ ողորմածությունը ոչ միայն Հին Կտակարանի հոգեւոր կյանքի կորիզն ու սյուներն են, այլ նաեւ Նոր Կտակարանի կարեւոր մասերն են։ Ոչ միայն Հիսուսը մեզ սովորեցնում է այս երեքի գործադրումը իր խոսքերով, այլեւ նա մեզ սովորեցնում է սա, մանավանդ իր կյանքի օրինակով։
Տեսնում ենք Հիսուսին, որ իր ավետարանացման սկզբում 40 օր առանձին գնում է անապատ եւ այնտեղ աղոթում ու ծոմ է պահում։ Իսկ աշակերտներին ասում է. «Երբ ծոմ պահեք...», այսինքն՝ աշակերտները, անշուշտ, ծոմ պիտի պահեն։ Հիսուսը հաճախ է առանձնանում եւ աղոթում ամբողջ գիշեր։ Նա մեզ սովորեցրեց լավագույն աղոթքը՝ «Տերունական աղոթքը»։ Նաեւ տեսնում ենք, թե ինչպես է նա սովորեցնում իր աշակերտներին ողորմածության մասին։ Պիտի տեսնենք, որ ողորմածությունը միայն նյութական օգնություն մատուցելը չէ, այլ օգնելն է ուրիշներին իրենց բոլոր կարիքների մեջ՝ ծառայությամբ։ Անշուշտ, Հիսուսի ամբողջ կյանքը բոլորի նկատմամբ մի մշտական ծառայություն էր։ Մի քիչ բացատրություն աղոթքի մասին։ Փոքր տարիքից սովորել ենք, որ աղոթքը երկխոսություն է Աստծո հետ։ Ընդունելով,
որ մենք արարած ենք, հարկ է, որ հասկանանք մեր առաջին պարտականությունը, որն է՝ ճանաչել Աստծուն, որպես մեր միակ Աստված, որին մենք պարտական ենք փառաբանել, մեծարել, գովաբանել։ Եվ գիտենալով, որ նա կարող է եւ ցանկանում է մեզ օգնել, մենք կարող ենք նրան ներկայացնել մեր կարիքները։ Մի խոսքով, հարմար է, որ մենք երեք բառերի վերածենք այս ամենը՝ շնորհակալություն, խնդրանք եւ զղջում։ Անշուշտ, այս ամենը հարկ է, որ լինի մեր առօրյա աղոթքը, իսկ Քառասնորդացի
շրջանում, ավելի կարեւոր մաս պետք է կազմի մեր աղոթքը։ Աղոթքի մասին խոսելիս անհրաժեշտ է նշել, որ աղոթքը չպետք է մի պատահական բան լինի։ Ընդունենք աղոթքը որպես մի միջոց, որ մեզ պիտի օգնի, որ մենք կարողանանք հստակ հարաբերություն սնուցել եւ աճեցնել Աստծո հետ, այն ժամանակ կհասկանանք, որ աղոթքը մի լուրջ արարք է, որը պետք է նախատեսված եւ ծրագրված լինի։ Անշուշտ, մենք կարող ենք ցանկացած պահի աղոթել՝ կարճ կամ երկար ժամանակ։ Իսկ Աստծո հետ հարաբերություն ստեղծելու եւ սնուցելու համար, կարեւոր է ժամանակ հատկացնել։ Լավ կլինի, որ մենք որոշենք այդ տրամադրված ժամանակի տեւողությունը. լինի դա 10, 15 կամ 30 րոպե, կամ նույնիսկ, մեկ ժամ։ Իսկ եթե մենք դեռեւս այդ սովորությունը չունենք, չփորձենք որոշել եւ խոստանալ ինքներս մեզ, որ օրը մի ամբողջ ժամ կտրամադրենք։ Այս ամենին պետք է կամաց-կամաց ընտելանալ։ Գուցե 10 րոպեից
սկսենք։ Ասացի՝ աղոթքը երկխոսություն է։ Ի՞նչ պիտի խոսենք։ Իրականում մեր աղոթելու ցանկությունն իսկ մի շնորհ է Աստծուց։ Նա է, ով մեզ դրդում է աղոթել։ Աստված ոչ միայն դարերի ընթացքում խոսեց մեզ հետ, եւ այդ խոսակցությունն արձանագրված է Աստվածաշնչի մեջ, այլեւ Աստված շարունակում է մեզ հետ խոսել՝ խոսելով մեր սրտերում։ Չմոռանանք, որ նա նաեւ խոսում է Եկեղեցու Սուրբ Խորհուրդների միջոցով, քահանայի քարոզների միջոցով։ Իսկ մենք ի՞նչ պիտի խոսենք։ Ինչպես վերը հայտնեցի, երեք բառերով՝
շնորհակալություն, խնդրանք եւ զղջում։ Ամեն օր նոր բաներ կան, որոնց մասին հարկ է, որ շնորհակալություն հայտնենք։ Իսկապես նորությունները չեն վերջանա։ Անշուշտ, մեր խնդրանքներն էլ վերջ չունեն։ Հանդիպել եմ անձանց, ովքեր ասում էին, թե սխալ է Աստծուց որեւիցե բան խնդրելը, բայց սա անհեթեթություն է։ Երբ ընդունում ենք, որ Աստված մեր Հայրն է, ուրեմն շատ պարզ է, որ մենք իրեն պիտի դիմենք։ Պիտի դիմենք՝ գիտենալով, որ նա ցանկանում է հոգալ մեր մասին եւ ուրախ է, որ մենք նրանից խնդրում ենք այն ամենը, ինչի կարիքը մենք ունենք։ Անշուշտ, հարկ է, որ մեր աղոթքի վերջում
հայտնենք Աստծուն, որ մենք վստահում ենք նրա նախախնամությանը եւ վերջիվերջո ցանկանում ենք ենթարկվել նրա սիրալիր կամքին։  Երբ աղոթում ենք, արդյոք ո՞ր բառերն են լավագույնը, որ գործածենք։ Անշուշտ, կարող ենք սկսել մեր խոսակցությունը որպես պարզ ընկերներ։ Կամ ավելի ճիշտ կլինի,
եթե մենք աշխատենք այդ ընկերությունը եւ մտերմությունը ընդունել, այսինքն՝ այն, ինչ Աստված ինքն է մեզ առաջարկում։ Մեր խոսակցությանը, անշուշտ, հատուկ կերպով կարող են օգնել Աստվածաշնչի
աղոթքները, մանավանդ Սաղմոսարանի աղոթքները. աղոթքներ, որ միլիարդավոր անձինք աղոթել են վերջին 3000 տարիների ընթացքում աշխարհի բոլոր ծայրերում։ Քառասնորդաց շրջանը հարմար է, որ դարձնենք աղոթքը զարգացնելու շրջան։ Այսինքն՝ առանց չափազանցնելու մեր առօրյա աղոթքի տեւողությունը ավելացնենք, ինչպես նաեւ մեր շաբաթական աղոթքի պահը, եւ նաեւ մտածենք, թե տարեկան մեր աղոթքի պահերը ինչպես կարելի է ավելացնել։ Ամենօրյա աղոթքի համար, եթե հատուկ ժամանակ երբեւիցե չեք տրամադրել, լավ կլինի, որ սկսեք օրը 5 կամ 10 րոպեով. հետո հնարավոր է ավելացնել։ Կիրակի օրվա Ս. Պատարագի մասնակցությունը, անշուշտ, անհրաժեշտություն է, եւ լավ կլինի, որ շաբաթը մեկ կամ երկու անգամ եկեղեցի գնաք եւ փոքրիկ աղոթք անեք այնտեղ։ Նաեւ հարմար է մտածել, թե ինչպես կարելի է տարվա մեջ գեթ մեկ օր տրամադրել, ամբողջ օրն ամփոփվել եւ Աստծո հետ խոսակցության մեջ լինել...

Մեր Մասին

Հովնանի-ի առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: