Սուրբ Ղևոնդյանք՝ հայոց եկեղեցու նվիրյալները։

Հոդվածներ
Սուրբ Ղևոնդյանք՝ հայոց եկեղեցու նվիրյալները։

Այսօր Եկեղեցին նշում է  Ղեւոնդյանց սրբերի տոնը, այսինքն՝ այն քահանաների,
hանձինս՝ Ղեւոնդի, Հովսեփի, Սահակի, Մուշեղի, Արշենի, Քաջաջի, որոնք մասնակցեցին Ավարայրի ճակատամարտին։ Հակառակ Ավարայրի ճակատամարտի օրվա պարտությանը՝  hայ ազգը մի մեծ հաղթանակ ձեռք բերեց այդ օրերին։ Եկեղեցու եւ կղերի մասնակցությունը այդ ամենի մեջ դեռ շատ վաղուց էր սկսվել:  Չորրորդ դարի վերջին մենք դեռեւս չունեինք հայոց գրերը: Աստվածաշունչը դեռ հայերենով թարգմանված չէր, աղոթքները հունարեն կամ ասորերեն էին։ Հայկական ծեսի Ս. Պատարագ  գոյություն չուներ։ Մի խոսքով,քրիստոնեությունը դեռեւս օտար մի բան էր մեր ժողովրդի համար։
Շնորհիվ Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Ա Պարթեւ կաթողիկոսի հովանավորությամբ ստեղծվեցին հայոց լեզվի տառերը եւ 405 թվականից սկսած՝ Աստվածաշունչը, Ս. Պատարագը եւ շատ աղոթքներ թարգմանվեցին։ Ահավասիկ շատ քիչ ժամանակվա ընթացքում քրիստոնեությունը մեր հայ ժողովրդի սրտի մեջ կարեւոր տեղ գրավեց։ Մեր ժողովուրդը շատ արագ սաղմոսներն անգիր արեց։ Սաղմոսարանը սկզբում ասորերենից թարգմանվեց հայերեն:  Երբ ամբողջ Աստվածաշնչի  թարգմանությունը ավարտվեց, Ս. Մեսրոպը գոհ չէր այդ թարգմանությունից  եւ ցանկանում էր վերանայել Սաղմոսարանի թարգմանությունը։ Որոշեց չստանձնել վերանայելը, որովհետեւ ժողովուրդն արդեն անգիր էր արել, եւ
կարող էր մեծ շփոթություն առաջ բերել։ Անշուշտ, այդ օրերին տպագրություն գոյություն չուներ։ Արտագրելը շատ դանդաղ էր եւ շատ ծախսատար։ Քանի որ մարդկանց հիշողությունը շատ ուժեղ էր, նրանք շատ արագ անգիր արեցին։ Փաստը այն է, որ երբ Ավարայրի ճակատամարտից հետո մարտիկներին քայլելով Պարսկաստան էին տանում, մեզ պատմում են, որ նրանք ամբողջ ճանապարհին սաղմոսներն էին աղոթում։ 
Ասելիքս  երկու բան է.
1. Ի սկզբանե  մեր լեզվի դերը շատ մեծ է եղել մեր կրոնի պահպանման գործում։ 
2. Մեր կղերի՝ քահանաների դերը շատ մեծ է եղել Քրիստոսի Ավետարանի հռչակման եւ պահպանման համար։ 1600 տարի շարունակ մեր կղերը իսկապես հերոսաբար պայքարել են,  որպեսզի մեր
կրոնն ու մշակույթը վառ մնան։ Մեր կրոնն է,  որ կերտեց մեր մշակույթը։ Դժբախտաբար, սովետական 70 տարիները  շատ բան քանդեցին մեր ժողովրդի մոտ եւ մեր ժողովրդի մեջ։ Բյուրավոր քրիստոնյաներ եւ մանավանդ կղերի դասերից նահատակվեցին։ Ցեղասպանության հետեւանքով մենք շատ պապիկներ չունեինք մեր նոր սերունդների ավետարանացումը ապահովելու համար։ Որպես այս ամենի հետեւանք՝ կարող ենք ասել, որ հայ ժողովուրդը կրոնապես եւ բարոյապես շատ ավելի տուժեց, քան սովետական միության մյուս բոլոր երկրների ժողովուրդները։ Որպեսզի մենք կարողանանք լինել ճշմարիտ եւ արժանի զավակներն այն ազգի, որն առաջինը ընդունեց Քրիստոսի Ավետարանը, այսօր մենք մեծ աշխատանք ունենք անելու։ Մենք ոչ միայն կարիք ունենք շատ մեծ թվով կղերի՝ քահանաների եւ վարդապետների,
այլեւ մենք կարիք ունենք, որ նրանց բոլորի մակարդակը միշտ ավելի եւ ավելի բարձրանա։  Մենք կարիք ունենք սրբակյաց կղերի։ Որպեսզի մենք ունենանք այդպիսի կղեր, մենք կարիք ունենք սրբակյաց ընտանիքների։ Մենք կարիք ունենք ընտանիքների, ուր ծնողները հավատով են ապրում, ուր ընտանեկան միությունը, որ մեր պապերի կարեւորագույն ձեռքբերումներից էր, այսօր եւս լինի մեր ընտանիքների մեջ։ Այստեղ հայրերի օրինակը ամենամեծ դերը եւ՛ կարող է լինել, եւ՛ պետք է ունենա։ Այսօր ձեզ բոլորիդ շատ անհամեստ հարց կցանկանամ տալ։ Քանի՞ ամուսնացած տղամարդ եք ճանաչում, որ հավատարիմ է իր ամուսնության ուխտին։ Ի՞նչ կարող եմ ես անել, ի՞նչ կարող ես դու անել։ Սկսենք աղոթելով։ Ամենից առաջ աղոթենք եւ խնդրենք Աստծուց, որ օգնի մեր կղերին, որպեսզի նրանք իրենց կյանքի օրինակով օգնեն մեր ողջ ժողովրդին: Աղոթենք մեր մայրերի համար, որովհետեւ իրենց դերը շատ կարեւոր է երեխաների
դաստիարակության գործում: Աղոթենք, որպեսզի «խոպանը» անհայտանա։ Մեր տղամարդիկ ընտանիքում ապրեն՝ հովանավորելով իրենց որդիներին եւ դուստրերին։ Աղոթենք,  որպեսզի երկրի իշխանությունը այնպիսի օրենքներ որդեգրի, որոնք կնպաստեն ընտանեկան սրբությանը։ Շատ ուրիշ բաներ էլ կուզենայի ավելացնել։ Միայն ասեմ, որ անհրաժեշտ է աղոթքը եւ Ավետարանների ընթերցումը։  Հիսուսը ոչ միայն մեզ սովորեցնում է, թե ինչպես պետք է ապրենք, այլեւ նա պատրաստ է՝ մեզ տալու ամեն շնորհ, որի կարիքն ունենք մեր հավատը ավելի լավ ապրելու, Քրիստոսին ավելի շատ սիրելու համար:  Սա է Քառասնորդացի բուն իմաստը։ Եվ այս պատճառով է, որ եկեղեցին ամեն տարի
Քառասնորդաց շրջանից առաջ, մեզ հրավիրում է, որ նշենք Ղեւոնդյանց եւ Վարդանանց
սրբերի հիշատակը։

Մեր Մասին

Հովնանի-ի առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: