Քրիստոնեության երեք հիմնական սյուները.Ծոմապահություն
Հոդվածներ
Մատթեոսի Ավետարանի 6-րդ գլխում մենք կարդում ենք, որ Հիսուսը խոսում է աղոթքի, ծոմապահության եւ ողորմության մասին։ Երբ Հիսուսը խոսում է ծոմապահության մասին, նա չի ասում՝ «եթե ծոմ պահես...», այլ ասում է՝ «երբ ծոմ պահես...»։ Ուրեմն քրիստոնյայի կյանքում, ծոմապահությունը հատուկ դեր ունի։ Երբ ուրիշ անգամ փարիսեցիները հարց են տալիս Հիսուսին, թե ինչու իր աշակերտները ծոմ չեն պահում, նա պատասխանում է՝ ասելով, որ երբ փեսան վերացվի, այն ժամանակ նրանք ծոմ կպահեն։ Ներկայիս Քառասնորդաց շրջանում մեր ժողովուրդն ավելի շատ մտահոգված է պահքով, քան ծոմապահությամբ։ Անշուշտ, տարբերությունը հստակ է։ Ծոմապահությունն այն է, որ մենք մեզ զրկում ենք ուտելիքից։ Դարերի ընթացքում ծոմապահությունը տարբեր երկրներում տարբեր սովորույթներ առաջ բերեց։ Արեւմուտքում ծոմ պահող կաթողիկեները դա հասկանում են որպես օրը միայն մեկ անգամ ամբողջական ճաշ ուտել։ Այսինքն՝ օրվա ընթացքում անպայման որոշ չափով քաղց պետք է զգան։ Կարեւոր չէ, թե երբ ես ուտում քո հացը, միայն մեկ անգամ կարող ես ամբողջական ճաշ ուտել։ Նաեւ երկու անգամ կարելի է շատ փոքր բան ուտել։ Նպատակը քաղց զգալն է՝ ուշադրություն դարձնելով, որ առողջությունը չտուժի։ Իսկ պահքն այն է, որ որոշ ուտեստներից մենք մեզ զրկենք։ Առաքելական եկեղեցին սովորեցնում է, որ պահքի օրերին, անասունների միս կամ նրանց արտադրանքից ոչինչ չպետք է ուտել։ Կաթողիկե եկեղեցին առաջարկում է, որ հավատացյալը Քառասնորդաց շրջանի միայն ուրբաթ օրերին մսեղեն չուտի, բայց կաթնեղեն կամ ձու... կարելի է ուտել։ Ուզում եմ նորից ասել, որ Քառասնորդաց շրջանի բուն նպատակն է, որ մենք այնպես ապրենք, որ Աստծո սերը զարգանա մեր մեջ։ Այդ զարգացումը կիրականանա, երբ մենք այդ նպատակով ուտելիքի վերաբերյալ զոհողություններ անենք։ Իրականում, եթե մենք իրապես այդ ամբողջ շրջանի ընթացքում յուղային ուտելիքներ, մսեղեն եւ կենդանական ծագում ունեցող ուտելիքներ չուտենք, մեր մարմինը ներքուստ շատ ավելի կհանգստանա։ Ծոմապահությունն էլ նույնպես շատ օգտակար է մարմնի համար։ 60 տարի առաջ էր, երբ մեր ընտանիքը Ավստրալիա գաղթեց։ Հիշում եմ, որ մի ուրբաթ օր, կենդանաբանական այգի գնացինք եւ զարմացանք, որ գազաններին ամեն օր ժամը 14-ին էին կերակրում, բացի ուրբաթ օրերից։ Ապա տեղեկացանք, որ այդպես էին անում գազանների առողջության համար։ Մեր պահքը եւ ծոմապահությունը այդ նպատակով չէ, որ պետք է անենք։ Մեր նպատակը թող լինի որոշ քաղց զգալը, եւ մեր այդ զգացումը թող մեզ առաջնորդի՝ ավելի շատ մտածելու Աստծուն շնորհակալություն հայտնելու մասին մեր սննդի համար, ինչպես նաեւ մտածենք այն բյուրավոր մարդկանց մասին, ովքեր իրապես քաղցած են, եւ ամեն օր հազարավոր մարդիկ սովամահ են լինում։ Մտածելով՝ չբավարարվենք, այլ մեր մասնակցությունը բերենք եւ որոշ մարդկանց քաղցը պակասեցնենք։

Նմանատիպ փոսթեր