Ինչպես ճիշտ պահել պահքը
Հոդվածներ
Համարյա բոլորս, երբ մտածում ենք պահքի մասին, ավելի շատ մտածում
ենք, թե ինչ օրենքների պետք է հետեւենք։ Իրականում Աստծո ծրագիրը
ամբողջովին տարբեր է մեզ համար։ Աստծո ցանկությունն է, որ մենք ավելի եւ
ավելի նմանվենք Հիսուսին։ Առաջին դարերից սկսած՝ եկեղեցու հայրերը իրենց ապրած կյանքով
աշխատել են բառացիորեն նմանվել Հիսուսի ապրած կյանքին։ Նրանց մտահոգությունը այն չէր, թե ինչ ուտեն կամ չուտեն, որքանն է արտոնված…Եթե մենք միայն օրենքների մասին մտածենք, եւ օրենքները լինեն մեր
առաջնորդները, մենք խղճալի անձինք կլինենք։ Կլինենք Ավետարանի այդ փարիսեցու նման, ով Աստծուն ասում է, որ գոհ է, որովհետեւ հետեւում է Օրենքներին։ Իսկ մաքսավորը ողորմություն է հայցում։ Հիսուսն ասում է, որ մաքսավորը Աստծո առջեւ արդարացավ, իսկ փարիսեցին՝ ոչ ։ Պահքի նպատակը օրենքներ պահելը չէ, այլ մեր կյանքը այնպես կազմակերպելն է, որ Աստծո սերը աճի մեր մեջ։ Ուրեմն Պահքի բուն նպատակն է, որ մենք Աստծո շնորհով ստեղծենք այն պայմանները, ուր Աստծո սերը կկարողանա աճել։ Երբ պահքի մասին մտածենք, պատկերացնենք մի պարտեզ, որը շարունակաբար պետք է խնամես, նույնիսկ եթե մի փոքր թերանաս խնամելու մեջ, էլի կարելի է շարունակել, որպեսզի այդ ամենը աճի։ Իսկ մեր մեջ ի՞նչը
պիտի աճի։ Անշուշտ, Աստծո սերը։ Իսկ Աստծո սերը շատ պահանջկոտ է, որովհետեւ անծայրածիր է։ Այնտեղ միշտ աճ պետք է տեղի ունենա։ Երբ մտածում ենք օրենքների մասին, կարող ենք տեսնել, որ օրենքները սահմանափակ են, իսկ սերը անծայրածիր է, որովհետեւ որքան սիրենք, ավելի եւ ավելի ցանկություն կունենանք սիրելու։ Իսկ ցանկությունն էլ այն է, որ մենք ցանկանում ենք մի բան, որ չունենք։ Երբ ունենանք, այլեւս դրա ցանկությունը չենք զգա։ Երբ ծարավ ենք, ցանկանում ենք ջուր խմել, իսկ երբ ունենք այդ ջուրը, այլեւս դրա ցանկությունը չունենք, մինչեւ նորից կծարավենք։ Իսկ սերն ամբողջովին տարբեր է, որովհետեւ որքան սեր ունենանք, ավելի եւ ավելի կցանկանանք սիրել։ Երբեք չենք կարողանա այդ սիրո փափագը
գոհացնել։ Անշուշտ, այդ սիրելը մի զգացում չէ։ Սիրելը գործողություն է, մի բայ է։ Մի բան պիտի անենք եւ չենք կարող սիրել առանց տալու։ Հարկավոր է՝ չմոռանանք այս իրականությունը։ Մենք մեր ջանքերով չենք կարող այդ սիրո արարքները կատարել։ Մենք հարկ է, որ լավ իմանանք այդ ճշմարտությունը, որ միայն Աստծո շնորհով կկարողանանք հոգեւոր գործեր անել եւ ճշմարիտ սիրո արարքներ անել։ Սիրել նշանակում է, որ մենք մեզանից դուրս պիտի գանք, մեր «ես»-ը պիտի կոտրենք եւ ուրիշի բարիքի համար պիտի գործենք։ Այս
ճշմարտությունը, անշուշտ, սովորել ենք Հիսուսից, եւ նա ասում է. «Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու»։ Քանի որ Հիսուսը տվեց ամեն ինչ, նա պահանջկոտ է։ Չենք կարող սիրո պահանջները գոհացնել։ Այդ պահանջները անծայրածիր են։ Այսպիսով, պահքի շրջանը մեզ կարող է օգնել, որպեսզի մեր կյանքը մի քիչ կազմակերպենք եւ Հիսուսին օգնենք, որ նա կարողանա մեր մեջ աճեցնել
աստվածային սերը։ Անշուշտ, այս ամենը մարզանքների կարիք ունի։ Աստվածաշունչն այս մարզանքները մեզ ներկայացնում է աղոթքի, ծոմապահության եւ ողորմածության համատեքստում։

Նմանատիպ փոսթեր