Լեզուն և հավատը՝ ազգի ապագայի գրավականը

Հոդվածներ
Լեզուն և հավատը՝ ազգի ապագայի գրավականը

Փետրվարի 25-ին Եկեղեցին տոնում է Սրբոց Ղեւոնդյանց քահանաների
հիշատակը, իսկ 27-ին՝ Սրբոց Վարդանանց զորավարների հիշատակը։ Այս տարի այդ ճակատագրական ճակատամարտի 1574-րդ տարելիցն է, ուր հայ ժողովուրդը, որ միայն մի քանի տասնյակ տարիներ առաջ ունեցելէր հայերեն տառերը եւ հաջողել էր թարգմանել Աստվածաշունչն ու Սուրբ Պատարագը հայերեն, ահավասիկ նրանք գտնվում էին կատարյալ կործանման առաջ։ Եթե մեր Եկեղեցին եւ որոշ զորավարներ ընդունեին պարսիկ Հազկերտ շահի առաջարկը եւ ընտրեին զրադաշտական հավատը, մենք ոչ միայն կորցրած կլինեինք մեր հավատը, այլ նաեւ մեր ՀԱՅ ինքնությունը։Այսօր որքա՜ն կարեւոր է, որ մենք կառչենք եւ՛ մեր լեզվին, եւ՛ մեր հավատին։ Քրիստոնյա Եվրոպան եւ ամբողջ Արեւմուտքը կորցրել են իրենց Քրիստոնյա կողմնացույցը։ Հարկ է, որ մենք կառչենք մեր կրոնին եւ մեր Հայ ինքնությանը։ Լավագույն լուծումը կլինի, երբ մենք կարողանանք վերադառնալ Ավետարանի Հիսուսին։ Այդ Հիսուսը, ով մեզ տվեց Բարի Լուրը՝ Ավետարանը, որը կյանք տվող, կյանք փոխող ճշմարիտ բարի լուրն է։ Դժբախտաբար, այսօր չունենք Ղեւոնդ Երեցի նմաններին, ովքեր մեր հասարակությանը ավետեն Ավետարանի բարի լուրը։ Բոլորս զբաղված ենք
մեր առօրյա հոգսերով, մեր փոքր եւ մեծ խնդիրներով եւ ո՛չ ժամանակ ունենք, եւ ո՛չ էլ ցանկություն՝ մտածելու մեր ազգի ապագայի մասին։ Անշուշտ, կարող ենք ասել, որ ազգի ապագայի նկատմամբ շատ բան չենք կարող անել։ Իսկ իմ առաջարկը այն է, որ մեզանից յուրաքանչյուրը մտածի իր անձի
մասին, մտածի, թե ինքը անձամբ ինչպես կարող է հետեւել Քրիստոսին եւ այսպիսով իր կյանքը բարելավել։ Երբ մենք կարողանանք մի քիչ ավելի լավ հետեւել Հիսուսին, մի քիչ ավելի լավ ճանաչել Նրան, պիտի տեսնենք, որ մեր վարվելակերպը պիտի օգնի շատերին. փոփոխություններ կտեսնենք
ամենուրեք։ Այսօրվանից սկսած, մինչեւ Քրիստոսի Հարության տոնը, ցանկանում եմ
տարբեր գրություններով եւ քարոզներով բացատրություններ տալ Ռադիո Մարիամի եւ hovnani.am կայքի միջոցով։

Մեր Մասին

Հովնանի-ի առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: