Ինչո՞ւ Հիսուսի զգեստները բաժանվեցին

Հոդվածներ
Ինչո՞ւ Հիսուսի զգեստները բաժանվեցին

Հովհաննեսի Ավետարանում կարդում ենք. «Իսկ զինվորները, երբ Հիսուսի խաչը հանեցին, վերցրին նրա զգեստները և չորս մասի բաժանեցին. յուրաքանչյուր զինվորի՝ մեկ մաս։ Իսկ քանի որ պատմուճանը առանց կարի էր, վերևից ներքև ամբողջովին հյուսված շուրջանակի, ուստի միմյանց ասացին. «Այդ չպատռտենք, այլ դրա վրա վիճակ գցենք, ում որ ելնի» » (Հով. 23.24-25): Այս տողերը հաճախ եմ կարդացել: Չգիտեմ՝ ինչու երկու օր առաջ ես այս ամենի մասին ինձ հարցրի՝ ինչո՞ւ: Եզրակացությունս ասելուց առաջ մի քանի բան պատմեմ: Լսել եմ մի ամերիկացի դերասանի մասին՝ Դին Մարդինի, որ ամեն օր նոր վերնաշապիկ էր հագնում: Իմելդա Մարկոսը, Ֆիլիպպինների նախկին նախագահի կինը, 5000 զույգ կոշիկ ուներ: Մեր առաջին ծխատեր Վարդապետը, որ հիմնեց Ամմանի եկեղեցին ՝ Հայր Հովհաննես
Կամսարականը, միշտ ապրեց աղքատության մեջ: Երբ իրեն զգեստ էին նվիրում, նա անմիջապես ուրիշի հետ էր կիսվում, ինչպես նաև դրամական նվերները … Երբ մտածում եմ շատ անձանց մասին, ովքեր իրապես հագուստ չունեին, և ուրիշների, որ չգիտեին՝ որն ընտրել … Այո՛, այսօր աշխարհում ծայրահեղություն գոյություն ունի: Հիսուսի օրոք, անշուշտ, շատ հարուստներ կային, բայց հասարակ ժողովրդի մեծամասնությունը, միայն այն ուներ, ինչն անհրաժեշտ էր: Այն, ինչը որ զինվորները կիսեցին, ամենն էր, որ նա ուներ: Զինվորներն էլ պարզ անձիք լինելով դատապարտյալի, խաչի վրա մեռնողի զգեստների կարիքն ունեին: Մենք որքա՜ն տարբեր ենք մտածում: Հաճախ ես ինձ հարց եմ տալիս. արդյո՞ք ես իմ ունեցած բոլոր զգեստների կարիքն ունեմ:
Կարիք եմ զգում ունեցածս ուրիշների հետ կիսելու:

Մեր Մասին

Հովնանի-ի առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: