Կարելի՞ է չմտահոգվել

Հոդվածներ
Կարելի՞ է չմտահոգվել

Սուրբ Պետրոս առաքյալը գրում է «Ձեր բոլոր հոգսերը նրա վրա գցեցեք որովհետև նա է որ հոգում է ձեր մասին»։   (1 Պետ.5.7) Սուրբ Պետրոսը մեզ հավաստիացնում է որ մենք կարող ենք ամեն ինչ Աստծուն թողնել անշուշտ մենք մեր բաժինը պետք է անենք կարծես ամեն ինչ մեզանից կախյալ է և միևնույն ժամանակ ապահով լինենք որ ամեն ինչ իրականում Աստծուց է կախյալ Մարդկության հազարամյաների պատմությունը ապացույց է որ Աստված միշտ հավատարիմ է եղել իր խոստումներին։  Սուրբ Պողոս առաքյալը ֆիլիպեցիներին ուղղված իր նամակում գրում է Հոգ մի արե՛ք որևէ բանի համար այլ աղոթքներով և աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանությամբ հայտնի թող լինեն Աստծուն»։   (Ֆիլիպ. 4.6)  Իսկ այսօր մեզանից ո՞վ կարող է հոգ չանել Հիսուսը ևս իր աշակերտներին հաճախ սովորեցնում էր որ չմտահոգվեն և որ ամեն օրն ունի իր հոգսերը։  Իրականում ոչ թե պետք է չմտահոգվենք այլ պետք է չթողնենք, որ մտահոգությունը տիրի զավթի մեզ։ Աշխարհի հոգսերը  բազմապատկվում են բռնապետների միապետների պատճառով։ Բոլոր բռնապետները իրենք իրենց տեսնում են որպես պատմության տերեր,  և իրենք իրենց ուզածի պես են վարվում իրենց հպատակների հետ։ Նրանք մոլորված և կուրացած են տենչով իշխանության ծարավով։ Հիսուսը Պիղատոսին ասում է «Դու իմ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա եթե քեզ ի վերուստ տրված չլիներ» (Հովհ. 19.11)  Ուրեմն, իշխանութունը, որ գալիս է Աստծուց, նպատակ ունի որ գործի դրվի  մարդկանց օգտի համար և իշխանության տեր անձինք մեծ պատասխանատվություն ունեն Աստծո առջև։  Նրանք չեն ցանկանում ընդունել, որ տիեզերքի Արարիչը ինքն է միակ Տերը։  Լավ կլինի աղոթենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի ժողովուրդը կարողանան
ձերբազատվել իրենց բռնապետներից և ունենան ժողովրդավարական երկիր ։Այս ձևով մենք կկարողանանք բարիդրացիական  հարաբերություններ հաստատել նրանց հետ։  Եվ սա, միակապահովագրությունն է, որ մենք կարող ենք ունենալ որպեսզի ապագայում բախումներ պատերազմներ չունենանք։ Բոլոր բռնապետների վարվելակերպերը Աստվածային սիրո հանդեպ
անհնզանդության պտուղն են, որը նաև որոշ չափով կա մեր բոլոր, սրտերում որը Ադամի մեղքի հետևանքն է։
 
Մեր Մասին

Հովնանի-ի առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: