Դու կարող ես
ՀոդվածներԵրկու երիտասարդ գորտեր ջրի եզերքին խաղալու ժամանակ խոր ավազանի մեջ են ընկնում: Նրանք սկսում են ցատկոտել, որպեսզի կարողանան դուրս գալ: Մյուս գորտերը հավաքվում են, որպեսզի ելք գտնեն նրանց փրկելու համար: Հավաքված գորտերը, տեսնելով, որ ելք չկա, սկսում են բղավել, որ նրանք ընդունեն իրենց կացությունը և սպասեն իրենց վախճանին: Երկու գորտերից մեկը հուսալքվում է և վախճանվում: Իսկ մյուս գորտը, որ շարունակաբար ցատկոտում է, վերջապես մեծ ճիգով կարողանում է դուրս գալ: Ինչո՞ւ երկրորդ գորտին դա հաջողվեց, իսկ առաջինին՝ ոչ: Լսելով մյուս գորտերի աղաղակը, որ խրատում էին համակերպվել իրադրության հետ և սպասել վախճանին, առաջին գորտը հուսալքվեց: Իսկ երկրորդը, քանի որ խուլ էր, չէր լսում նրանց աղաղակը և կարծում էր, որ իրեն քաջալերում են, որ ավելի մեծ ճիգ գործադրի և փրկվի: Անշո՛ւշտ, սա հեքիաթ է: Բայց բոլորիս համար մի մեծ ճշմարտություն է պարունակում: Բոլորս էլ որոշ չափով մեղանչել ենք: Բոլորս էլ ուրիշներին խրախուսելու փոխարեն, ասել ենք. «Չե՛ս կարող: Մի՛ փորձիր»: Երբ այդ խոսքերը ծնողն է ասում իր զավակին, հատկապես կյանքի առաջին տարիներին, շատ կործանարար կարող է լինել ոչ միայն տվյալ պահին, այլեւ ամբողջ կյանքի ընթացքում: Յուրաքանչյուր ծնող պետք է խրախուսի իր զավակին և քա-ջալերի, որպեսզի երեխան ոչ միայն գիտենա իր կարողությունները, այլև միշտ ձգտի անցնել իր անձնական կարողությունների ենթադրյալ սահմանները: Նույնիսկ, երբ երեխային դա չհաջողվի, պետք է նրան սովորեցնել, որ ձախողությունը հաջողություն տանող ճանապարհն է, երբ սովորում ենք այդ սխալներից:
Երբ գիտնականները մի քանի հարյուր անգամ կամ գուցե մի քանի հազար անգամ փորձելուց հետո հաջողվում են, չմոռանանք, որ նրանք հազարավոր անգամները ձախողվել են՝ առանց վհատվելու: Այդ գիտնականները շարունակաբար փորձեր են անում, մինչև որ հաջողություն են գտնում: Անշո՛ւշտ, ամեն ծնող շատ լավ գիտի իր զավակի կարողությունները և հաճախ ծնողը կարող է իրավացի լինել իր դատողության մեջ, իսկ երեխան կարող է սխալվել: Բայց երեխայի ապագա փորձերի հաջողության համար ծնողը կարող է օգնել, և երբ երեխան ձախողվի, պետք է քաջալերի նրան, որ չհուսալքվի։ Երիտասարդների հետ խոսելիս միշտ կրկնում եմ, որ նրանք ամեն ինչ կարող են անել: Բայց նրանք պետք է պատրաստակամություն ցույց տան՝ հարկ եղած գինը վճարելու: Մի ընկեր ունեի, որ 19 տարեկանում չէր կարող կարդալ անգամ փողոցների անունները: Այո՛, ուրիշ երեխաների նման նա էլ էր դպրոց հաճախել, բայց անգրագետ էր մնացել: Մի օր նա որոշեց բժշկություն սովորել: Հինգ տարի շարունակ գիշեր-ցերեկ ուսանելով և աշխատելով՝ ընդունվեց համալսարան: Առավոտյան 3:00-ին սկսում էր իր օրը միրգ ու բանջարեղեն վաճառելով մինչև ժամը 8:00-ը, հետո համալսարան էր գնում, իսկ երեկոյան դասերն էր սովորում: Այսպես յոթ տարի: 1973 թ.-ի հունվարին, երբ նա վերջին կուրսում էր, հանդիպեցինք: Նա պատմեց, որ միայն մեկն է հավատացել իրեն և ասել. «Կարո՛ղ ես»: Ուրախ եմ, որ ես էլ եմ կարողացել շատերին ասել. «Կարո՛ղ ես»... Երբ հիշում եմ այն բոլոր մարդկանց, ովքեր շարունակեցին իրենց ուսումը, որովհետև հավատացի նրանց կարողություններին, համոզվում եմ, որ մենք ունենք սուրբ պարտականություն.քաջալերել նոր սերնդին՝ միշտ ասելով. «Կարո՛ղ ես»: Սա կարևոր է ոչ միայն ուսման, այլև ամեն հարցում: Քաջալերենք և ցույց տանք ճանապարհը՝ միշտ օգնելով և թիկունք կանգնելով, որպեսզի հարթենք նրանց ուղին, և նրանք կկարողանան հաջողության հասնել: Իսկ ձախողելու դեպքում պետք է գիտենան, որ կրկին փորձելով՝ անպայման հաջողության կհասնեն։
Երկու երիտասարդ գորտեր ջրի եզերքին խաղալու ժամանակ խոր ավազանի մեջ են ընկնում: Նրանք սկսում են ցատկոտել, որպեսզի կարողանան դուրս գալ: Մյուս գորտերը հավաքվում են, որպեսզի ելք գտնեն նրանց փրկելու համար: Հավաքված գորտերը, տեսնելով, որ ելք չկա, սկսում են բղավել, որ նրանք ընդունեն իրենց կացությունը և սպասեն իրենց վախճանին: Երկու գորտերից մեկը հուսալքվում է և վախճանվում: Իսկ մյուս գորտը, որ շարունակաբար ցատկոտում է, վերջապես մեծ ճիգով կարողանում է դուրս գալ: Ինչո՞ւ երկրորդ գորտին դա հաջողվեց, իսկ առաջինին՝ ոչ: Լսելով մյուս գորտերի աղաղակը, որ խրատում էին համակերպվել իրադրության հետ և սպասել վախճանին, առաջին գորտը հուսալքվեց: Իսկ երկրորդը, քանի որ խուլ էր, չէր լսում նրանց աղաղակը և կարծում էր, որ իրեն քաջալերում են, որ ավելի մեծ ճիգ գործադրի և փրկվի: Անշո՛ւշտ, սա հեքիաթ է: Բայց բոլորիս համար մի մեծ ճշմարտություն է պարունակում: Բոլորս էլ որոշ չափով մեղանչել ենք: Բոլորս էլ ուրիշներին խրախուսելու փոխարեն, ասել ենք. «Չե՛ս կարող: Մի՛ փորձիր»: Երբ այդ խոսքերը ծնողն է ասում իր զավակին, հատկապես կյանքի առաջին տարիներին, շատ կործանարար կարող է լինել ոչ միայն տվյալ պահին, այլեւ ամբողջ կյանքի ընթացքում: Յուրաքանչյուր ծնող պետք է խրախուսի իր զավակին և քա-ջալերի, որպեսզի երեխան ոչ միայն գիտենա իր կարողությունները, այլև միշտ ձգտի անցնել իր անձնական կարողությունների ենթադրյալ սահմանները: Նույնիսկ, երբ երեխային դա չհաջողվի, պետք է նրան սովորեցնել, որ ձախողությունը հաջողություն տանող ճանապարհն է, երբ սովորում ենք այդ սխալներից:
Երբ գիտնականները մի քանի հարյուր անգամ կամ գուցե մի քանի հազար անգամ փորձելուց հետո հաջողվում են, չմոռանանք, որ նրանք հազարավոր անգամները ձախողվել են՝ առանց վհատվելու: Այդ գիտնականները շարունակաբար փորձեր են անում, մինչև որ հաջողություն են գտնում: Անշո՛ւշտ, ամեն ծնող շատ լավ գիտի իր զավակի կարողությունները և հաճախ ծնողը կարող է իրավացի լինել իր դատողության մեջ, իսկ երեխան կարող է սխալվել: Բայց երեխայի ապագա փորձերի հաջողության համար ծնողը կարող է օգնել, և երբ երեխան ձախողվի, պետք է քաջալերի նրան, որ չհուսալքվի։ Երիտասարդների հետ խոսելիս միշտ կրկնում եմ, որ նրանք ամեն ինչ կարող են անել: Բայց նրանք պետք է պատրաստակամություն ցույց տան՝ հարկ եղած գինը վճարելու: Մի ընկեր ունեի, որ 19 տարեկանում չէր կարող կարդալ անգամ փողոցների անունները: Այո՛, ուրիշ երեխաների նման նա էլ էր դպրոց հաճախել, բայց անգրագետ էր մնացել: Մի օր նա որոշեց բժշկություն սովորել: Հինգ տարի շարունակ գիշեր-ցերեկ ուսանելով և աշխատելով՝ ընդունվեց համալսարան: Առավոտյան 3:00-ին սկսում էր իր օրը միրգ ու բանջարեղեն վաճառելով մինչև ժամը 8:00-ը, հետո համալսարան էր գնում, իսկ երեկոյան դասերն էր սովորում: Այսպես յոթ տարի: 1973 թ.-ի հունվարին, երբ նա վերջին կուրսում էր, հանդիպեցինք: Նա պատմեց, որ միայն մեկն է հավատացել իրեն և ասել. «Կարո՛ղ ես»: Ուրախ եմ, որ ես էլ եմ կարողացել շատերին ասել. «Կարո՛ղ ես»... Երբ հիշում եմ այն բոլոր մարդկանց, ովքեր շարունակեցին իրենց ուսումը, որովհետև հավատացի նրանց կարողություններին, համոզվում եմ, որ մենք ունենք սուրբ պարտականություն.քաջալերել նոր սերնդին՝ միշտ ասելով. «Կարո՛ղ ես»: Սա կարևոր է ոչ միայն ուսման, այլև ամեն հարցում: Քաջալերենք և ցույց տանք ճանապարհը՝ միշտ օգնելով և թիկունք կանգնելով, որպեսզի հարթենք նրանց ուղին, և նրանք կկարողանան հաջողության հասնել: Իսկ ձախողելու դեպքում պետք է գիտենան, որ կրկին փորձելով՝ անպայման հաջողության կհասնեն։
Նմանատիպ փոսթեր