ՔՈ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՏԱԼ ՔՈ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
ՀոդվածներԵրբ ընտանիքում առաջին սպասված երեխան է ծնվում, ծնողների մոտ զանազան հույզեր են առաջանում։
Այդ ահն ու երկյուղը նոր կյանքի առաջ... անհասկանալի մի զգացում է առաջանում։
Ծնողի մեջ մի հիանալի զգացում է առաջանում, մի պատասխանատվություն, մի ցանկություն, մի գիտակցություն ․․․
Ահավասիկ այս նորածինը ամբողջությամբ կախյալ է «ծնողից»․ անշուշտ կյանքի համար, ապրելու համար, բայց ծնողը մտածում է ուրիշ բաների մասին ևս։
Ուրախանում է, որ տղա ծնվեց և ահավասիկ մտածում է բանակի մասին։
Մտածում է երեխայի դպրոցական / համալսարանական կրթության մասին։
Եվ չգիտես ինչու, սկսում է մտածել այն ամենի մասին, որ շատ կարևոր են իր համար և որ ցանկանում է փոխանցել իր զավակին։ Այդ կարևորագույն արժեքները, կարևորագույն կյանքի նպատակները, ազգային արժեքները, ընտանեկան արժեքները, մշակույթը ․․․
Անշուշտ այս ամենը շատ լավն է, իսկ շատ շուտով, ուրիշ բաներով զբաղված լինելու պատճառով, շատ բաներ երկրորդական շարք են անցնում ․․․ Երեխայի «նորությունը» մոռացվում է, և մարդ անցնում է իր զբաղմունքներին, իր սովորություններին, և երեխայի մասին մտածելիս նախընտրում է «հետոյի» թողնել։ Որովհետև եթե սկսի մտածել այդ բոլոր լավ բաների մասին, որ ցանկանում է իր երեխայի համար, ապա նա (մայրը, թե հայրը) շատ աշխատանք պետք է տանի՝ իր կյանքում բավականին փոփոխություններ մտցնելու համար։
Երբ ընտանիքում առաջին սպասված երեխան է ծնվում, ծնողների մոտ զանազան հույզեր են առաջանում։