Արդարություն

Հոդվածներ
Արդարություն

Իրապես դժվար է մեզանից որևիցե մեկի համար ճշմարիտ արդարությունը ոչ միայն ցանկանալը, այլ միաժամանակ աշխատել այդ ճշմարիտ արդարության իրականացման համար:
Ընդհանրապես մեր մեջ բնազդային մի կարիք ունենք, որը ցանկանում է, որ արդարությունը մեր հասկացողության, մեր շահերի համաձայն լինի:
Այս պատճառով, որքան էլ ասենք, թե մենք ընդունում ենք Աստծո արդարությունը, բայց և այնպես շատ գանգատներ ենք հղում Ամենակալի դեմ, որովհետև մենք չենք հասկանում իր Արդարության օրենքները:
Գուցե ավելի հարմար է, որ մենք աշխատենք մտածել, թե մենք արդյո՞ք ինչպես հարկն է հասկանում ենք արդարությունը և իրագործում ենք այն մեր կյանքում:
Աստվածաշնչում արդարությունը շատ կարևոր մի առաքինություն է, որը իրապես անհրաժեշտ է երկրի խաղաղության համար, ինչպես նաև բոլոր մարդկանց երջանկության համար:
Մատթեոսի ավետարանում կարդում ենք. «16Եվ ահա մեկը մոտենալով նրան՝ ասաց. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ բարիք գործեմ, որ հավիտենական կյանքն ունենամ»։ 17Եվ նա նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. մե՛կ է բարին. եթե կամենում ես հավիտենական կյանքը մտնել, պահի՛ր պատվիրանները»։ 18Նա ասաց. «Որո՞նք»։ Հիսուս նրան ասաց. «Մի սպանիրը, մի շնացիրը, մի գողացիրը, սուտ մի վկայիրը, 19քո հորն ու մորը մեծարիրը և քո ընկերոջը քո անձի պես պիտի սիրեսը»։ 20Երիտասարդը նրան ասաց. «Այդ բոլորը իմ մանկությունից ի վեր պահել եմ. արդ, էլ ի՞նչ բանով պակաս եմ դեռ»։ 21Հիսուս նրան ասաց. «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառի՛ր քո ունեցվածքը ու տո՛ւր աղքատներին. և երկնքում գանձեր կունենաս. և դու արի՛ իմ հետևից»։ » (Մատթ. 19.16-21)

 Ղուկասի ավետարանում կարդում ենք, թե ինչպես է Հովհաննես Մկրտիչը պատասխանում ժողովրդի հարցին. «Իսկ արդ, ի՞նչ պիտի անենք»։ 9Նա պատասխանեց նրանց և ասաց. «Ով որ երկու զգեստ ունի, մեկը թող տա նրան, որ չունի, և ով որ ուտելիք ունի, նույն ձևով թող անի»։ (Ղուկ. 3-8-9)
 «Եղբայրնե՛ր իմ, օգուտն ի՞նչ է, եթե մեկն ասի, թե հավատ ունի, սակայն հավատն արտահայտող գործեր չունենա: Միթե հավատը նրան կկարողանա՞ փրկել: Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինի կամ օրվա ուտելիքի կարոտ, և ձեզնից մեկը նրանց ասի՝ գնացե՛ք խաղաղությամբ, տաքացե՛ք և հագեցե՛ք», և դուք չտաք նրանց մարմնին անհրաժեշտ բաները, ի՞նչ օգուտ է: (Հակոբոս 3-14-16)
Եթե շարունակենք Սուրբ գրքից մեջբերումները, մի ամբողջ գրքի կարիք կունենանք ցույց տալու, որ աստվածային արդարությունը պահանջում է, որ մենք հոգատար լինենք մեր եղբայրների և քույրերի հանդեպ:
Շատերն ասում են, որ երբ բավարար նյութական հարստություն ունենան այդ ժամանակ կսկսեն օգնել ուրիշներին: Ե՞րբ կգա այն օրը, որ մենք կկարողանանք բավարարվել մեր ունեցածով: Մի ասացվածք կա, որ ասում է, որ միայն մի ափ հողը մարդու աչքը կհագեցնի:
Լսե՛նք Հովհաննես Մկրտչին և Հակոբոս առաքյալին և անմիջապես մեր շատ քիչ ունեցածից մաս հանենք մեզանից ավելի աղքատների համար:
Արդարությունը նաև պահանջում է, որ մենք օգնենք աղքատին, տնանկին և տկարին, երբ իրենց իրավունքը և արժանապատվությունը ոտնակոխվում է: Այստեղ է, որ մեր ճշմարիտ քրիստոնյա և՛ հավատը, և՛ արժեքը կարող ենք ցույց տալ:

Մեր Մասին

Հովնանի-ի առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: