Աղոթքներ
Առավոտյան աղոթք
Երեկոյան աղոթք
Վարդարան
Երանելի Իգնատիոս Մալոյան
Աղոթքներ
Ո՛վ Հիսուս, մարդկայի՛ն ցեղի բժիշկ, դու ոչ միայն եկար աշխարհ մեր հոգիների փրկությունը ապահովելու համար, այլև քո կյանքի ընթացքում քանի-քանի մարդկանց մարմիններ բժշկեցիր: Այդ հրաշքները դու շարունակում ես դարերի ընթացքում, նրանց համար, ովքեր հավատքով դիմում են քեզ և խնդրում, հայցում իրենց մարմնավոր ախտերի մաքրությունը: Ո՛վ Հիսուս, գիշերվա այս ժամին դիմում ենք քեզ մեր բոլոր տառապյալ եղբայրների ու քույրերի համար. առողջացրո՛ւ մեր հիվանդներին, համբերությո՛ւն տուր նրանց, ովքեր մարմնապես չպիտի բժշկվեն, որպեսզի բոլորս էլ կարողանանք ընդունել քո աստվածային կամքը մեր կյանքի համար։ Վստահությամբ և հավատքով դիմում ենք քեզ, ո՛վ մարդասեր և բազմողորմ Տեր: