Hovnani Logo

Աղոթքներ

Երեկոյան շնորհակալական աղոթք

Ամենակա՛լ և բարեխնամ Տեր, ահավասիկ երկար օրվա վերջավորությանը պատրաստվում եմ՝ քնելու. շնորհակալություն եմ հայտնում քեզ քո բոլոր բարիքների համար, որ դու պարգևել ես ինձ օրվա ընթացքում: Շնորհակալ եմ, որ կյանք ես պարգևում ինձ և իմ սիրելիներին, շնորհակալ եմ ինձ բարիք անելու համար, միաժամանակ քո ներողությունն եմ հայցում այն սխալների և մեղքերի համար, որ գործել եմ, որովհետև այդպիսով անտեսում եմ քո անհուն սերն իմ հանդեպ, ներողություն եմ խնդրում մանավանդ բամբասանքների համար, որոնք որևիցե կերպ չեն կարող օգտակար լինել, այլ շատերի խաղաղությունն են կործանում: Մաքրի՛ր սիրտս, որպեսզի լցվեմ միայն քո սիրով: 

Մեր Մասին

Հովնանի-ի առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: