Աղոթքներ
Առավոտյան աղոթք
Երեկոյան աղոթք
Վարդարան
Երանելի Իգնատիոս Մալոյան
Աղոթքներ
Ո՛վ Հիսուս, գիշերվա խավարի մեջ հիշում ենք, որ դու աշխարհի ճշմարիտ և միակ լույսն ես. դարձրո՛ւ մեր մտքերը և մտածողությունները, որպեսզի մտածենք միայն ինչ որ բարի է, ինչ որ ճշմարտությամբ է, ինչ որ պարկեշտությամբ է, ինչ որ արդարությամբ է, ինչ որ սրբությամբ է, ինչ որ սիրով է, ինչ որ առաքինությամբ է։ Այսպիսի խորհուրդներով անցնենք մեր հանգստին, որպեսզի զարթնենք խաղաղ հանգստից հետո և փառաբանենք քեզ քո Հորը և Սուրբ հոգու հետ մեր կյանքի բոլոր ժամերին: Ամեն: