«Սիրել նշանակում է տալ»
ՀոդվածներԱստված այնքան սիրեց աշխարհը, որ տվեց իր միածին Որդուն, որպեսզի ով որ հավատա, չկորչի, այլ ունենա հավիտենական կյանք։
«Մարդ շատ բաներ կարող է տալ առանց սիրելու, բայց չի կարող սիրել առանց տալու». - Սրբուհի Մայր Թերեզա։
Ասում ենք, որ սիրում ենք Աստծուն. արդյոք ի՞նչ ենք տալիս կամ ի՞նչ կարող ենք տալ։ Հայր Աստված տվեց իր միածին Որդուն, Որդին տվեց իր կյանքը։ Աստծո սերն անհուն, անծայրածիր և առանց պայմանի է։
Իսկ Հիսուսն ասում է՝ եթե մենք ցանկանում ենք իրեն սիրել, հարկ է, որ պահենք իր պատվիրանը, այսինքն՝ «Սիրե՛ք իրար, ինչպես ես ձեզ սիրեցի»։
Ո՛չ աստվածային սերն է հիմնված զգացմունքների վրա, և ո՛չ էլ մարդկային ճշմարիտ սերը։ Սիրել՝ նշանակում է նախընտրել ուրիշի հանգիստը, ուրիշի կարիքների գոհացումն անձնական հանգստից և կարիքների գոհացումից։ Ուստի երբ այսպես ենք մտածում, ինչպես նաև մտածում ենք, որ սիրել նշանակում է նաև տալ, մենք Աստծուն կարող ենք շատ բաներ տալ։
Սկսենք ասելով, որ մենք կարող ենք տալ Աստծուն՝
- մեր ժամանակից.
ա- երբ մենք աղոթում ենք, այդ ժամանակը նվիրում ենք Աստծուն. սա սիրո նշան է, որովհետև մենք պատրաստ ենք մեր ժամանակից հատկացնել Աստծուն։ Իսկ իրականում կարող ենք ասել, որ ամբողջ ժամանակը պատկանում է Նրան։
բ- երբ ուրիշին օգնելու ժամանակ ենք հատկացնում, սա ևս սիրո նշան է։ Մենք հրաժարվում ենք մեր անձնական կարիքը գոհացնելուց և այդ ժամանակը (սերը) տալիս ենք ուրիշին։
գ- երբ մենք նյութական (նույնիսկ դրամական) օգնություն ենք տալիս ուրիշին, սա ևս սիրո արտահայտություն կարող է լինել, որովհետև այդ նյութականը մենք ձեռք ենք բերել՝ մեր ժամանակը տրամադրելով այդ գործողությանը։
- մեր տառապանքն ու հոգսերը.
Արդյոք պատշա՞ճ է Աստծուն նվիրել մեր ցավերը, տառապանքը, դժվարությունները… Անշուշտ, պատշաճ է, որ մենք այդ ամենը նվիրենք իրեն, և դա անելու երկու ձև կա.
ա- երբ մենք ընդունենք մեր կյանքը որպես պարգև Աստծուց և ընդունենք Նրա կամքը մեր կյանքում, սա, անշուշտ, սիրո արտահայտություն է։
բ- երբ մենք կարողանանք մեր ցավերը, դժվարությունները, մտահոգությունները միացնել Հիսուսի Խաչին և այսպես նվիրել Աստծուն, սա կլինի իսկական սիրո արտահայտություն։
Մենք կարող ենք նաև այս դժվարությունները նվիրել Աստծուն՝ խնդրելով, որ սա Աստված օգտագործի մեր ցանկացած նպատակների համար, օրինակ՝ մեր ընտանիքի անդամներից մեկի համար, ով օգնության կարիք ունի, կամ ամբողջ ընտանիքի համար, կամ ուրիշ անձի համար, կամ համայնքի, մեր երկրի, մեր զինվորների համար… Աստծո հանդեպ մեր սերը մենք կարող ենք նաև ցույց տալ մեր պաշտամունքի միջոցով։ Երբ եկեղեցի ենք գնում, մանավանդ Սուրբ Պատարագին մասնակցելու, որն ամենամեծ և ամենակարևոր պաշտամունքն է, մենք այնտեղ նվիրում ենք մեր ժամանակը, մեր պաշտամունքը, և նաև երբ նյութական օժանդակությամբ մասնակցում ենք եկեղեցու ծախսերին, ահավասիկ դրանով մենք մեր սերն ենք ցույց տալիս։
Իրականում սա սիրո ամենամեծ արտահայտությունն է, որովհետև մենք ոչ միայն մեր սերն ենք ցուցաբերում և նվիրում Աստծուն, այլև մատուցում ենք Աստծուն սիրո այդ ամենամեծ արտահայտությունը, որ մենք միանում ենք Եկեղեցուն՝ Հոր Աստծուն նվիրելու իր միածին Որդու զոհը, որ նա մատուցեց մեկ անգամ ընդմիշտ խաչի վրա։
Այնտեղ մենք մեր փոքր մասնակցությունն ենք բերում, և Աստված ինքն է, որ արժևորում է մեր համեստ նվիրումը։
Երբ Եկեղեցին պարզ հացն ու գինին բերում է Հիսուսի օրհնությամբ և Հիսուսի խոսքերով, այդ պարզ հացն ու գինին վերափոխվում և դառնում են անհուն արժեք ունեցող Հիսուսի Մարմինն ու Արյունը։
Աստված այնքան սիրեց աշխարհը, որ տվեց իր միածին Որդուն, որպեսզի ով որ հավատա, չկորչի, այլ ունենա հավիտենական կյանք։

Նմանատիպ փոսթեր