Մենք Աստծո գոյության կարիքն ունենք

Հոդվածներ
Մենք Աստծո գոյության կարիքն ունենք

Սովետական տարիներին շատ մեծ շեշտադրում կար սովորեցնելու, որ Աստված գոյություն չունի։ Այսօր ևս արևմուտքում տեսնում ենք շատ շատերի, ովքեր աշխատում են փաստել, որ Աստված գոյություն չունի։ Իրականում ամենակարևոր կետն այն է, որ մենք պետք է հասկանանք Աստծո գոյության կարևորությունը։ 

Մենք Աստծո գոյության կարիքն ունենք։

Մի հարց տամ․ արդյոք ո՞րն է ավելի պակաս վտանգավոր՝ ճանապարհային ոստիկանության հսկողության տակ գտնվող ճանապարհը, թե առանց հսկողության ճանապարհը։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուր մարդիկ հավատում են, որ դժոխքը գոյություն ունի, այնտեղ կյանքը շատ ավելի ապահով է, քան ուր մարդիկ կարծում են, որ բոլորս էլ երկինք պիտի գնանք։

Այսպիսով, կարող ենք ասել, որ Աստծո գոյության մասին շատ վիճաբանելու փոխարեն, լավ կլինի հասկանանք Աստծո գոյության կարևորությունը մեր կյանքում։

Որքան էլ հաճելի չէ մտածել Աստծո մասին վախի ազդեցության տակ, բայցևայնպես սա իրապես կարող է շատերին զգաստացնել։

Աստծո ցանկությունը այն է, որ մարդ, այսինքն՝ դու՛, ե՛ս սիրե՛նք Աստծուն՝ ընդունելով այդ սերը, որ Նա տածում է մեզանից յուրաքանչյուրի հանդեպ։ Երբեք չմոռանանք, որ «Աստված այնքան սիրեց աշխարհը [ձե՛զ, ի՛նձ], որ ուղարկեց իր Միածին Որդուն, որպեսզի «նա որ հավատա չկորչի, այլ ունենա հավիտենական կյանք» (Հով․ 3․16)։

Որքա՜ն գեղեցիկ պիտի լիներ, եթե մեզանից յուրաքանչյուրն Աստծուց վախենալու փոխարեն, ունենար այն երկյուղը, որ մենք կցանկանայինք ունեալ մեր ծնողների հանդեպ, ինչպես նաև այն անձանց հանդեպ, որոնց մենք շատ ենք սիրում, և երբևիցե չենք ցանկանում որևէ մի կերպ նրանց վիրավորել, կամ նույնիսկ անհանգստացնել։

Այո՛, սերը սուրբ է, նուրբ է․ սերը նաև կյանք է, քանզի Աստված ոչ միայն սիրում է մեզ, այլև Աստված ՍԵՐ է։ Բոլորս արքայության մեջ կլինենք, եթե ապրենք այդ ճշմարիտ սիրո մեջ։ 

Ներբեռնեք Hovnani հավելվածը

Օրվա աղոթքները, աղոթքի խմբերը և հիշեցումները՝ միշտ ձեր հեռախոսում։

App Store

Google Play

Սկանավորեք QR կոդը հեռախոսի տեսախցիկով

Մեր Մասին

Մեր առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: