Ընտանիքը` Հարգանքի և Սիրո Հիմք

Հոդվածներ
Ընտանիքը` Հարգանքի և Սիրո Հիմք

Աստված ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանությամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։ Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց։  (Ծննդ. 1:26-27)

Երբ հասկանանք և ապրենք այս ճշմարտությամբ, որը մենք կարդում ենք այս տողերի մեջ, մեր երկիրն ամբողջովին տարբեր վայր կլինի։ 

Ինչպե՞ս սկսենք ընդունել այս խոսքերը, որտեղի՞ց սկսենք։ Անշուշտ, ամեն ինչ սկսվում է ընտանիքից։ Ընտանեկան բջիջն ամբողջ ստեղծագործության ամենակարևոր կորիզն է։ Այս պատճառով է, որ սատանան ամեն ձևով աշխատում է քանդել դա։

Երբ ծնողներն ընդունեն իրար, որպես Աստծո նմանությամբ ստեղծված անձինք, նրանք, անշուշտ, շատ ավելի մեծ հարգանք պիտի ցանկանան ցույց տալ իրար։ Ինչո՞ւ այդ հարգանքը ցույց չեն տալիս։ Ճշմարտությունն այն է, որ մեզանից ոչ ոք դա չի տեսել իր ընտանիքում։ Եվ որովհետև մեզ նախորդող սերունդները չտեսան դա, ուրեմն ամբողջ հասարակական կյանքի անդամներն իրար հանդեպ այդ հարգանքը չունեն։

Մեր կրթօջախներն իսկապես գազանանոցների են նման, ուր ուսուցիչները և՛ իրար մեջ, և՛ աշակերտների մեջ, չեն կարողանում տեսնել անձանց, ովքեր ստեղծված են Աստծո նմանությամբ և արժանի են նույն հարգանքին, որը հարկ է, որ մենք տածենք Աստծու նկատմամբ։ Իսկ ի՞նչ ասենք այն վերաբերմունքի մասին, որը մենք տեսնում ենք մեր Ազգային Ժողովի սրահներում, ինչպես նաև դրսում ․․․

Գուցե բուն խնդիրն այստեղ է, որ մենք Աստծու նկատմամբ որևիցե հարգանք չենք ցանկանում տածել։ Արդյոք մենք իսկապես հավատո՞ւմ ենք Աստծուն։

Ներբեռնեք Hovnani հավելվածը

Օրվա աղոթքները, աղոթքի խմբերը և հիշեցումները՝ միշտ ձեր հեռախոսում։

App Store

Google Play

Սկանավորեք QR կոդը հեռախոսի տեսախցիկով

Մեր Մասին

Մեր առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: