Աղոթքներ
Առավոտյան աղոթք
Երեկոյան աղոթք
Վարդարան
Երանելի Իգնատիոս Մալոյան
Աղոթքներ
Ամենակարո՛ղ Տեր Աստված, որ մեզ հասցրիր այս օրվա սկզբին, պաշտպանիր մեզ այսօր քո աստվածային զորությամբ, որպեսզի այսօր մեղքի մեջ չընկնենք, բայց մեր բոլոր մտածմունքները, խոսքերն ու գործերն ուղղված լինեն քո աստվածային կամքը կատարելուն: Մեր աղոթքը բարձրացնում ենք մեր Տիրոջ՝ Հիսուսի Քրիստոսի՝ քո Միածին Որդու միջոցով, ով քո և Ս. Հոգուդ հետ միասին թագավորում է հավիտյանս հավիտենից: Գթառա՛տ Տեր, դու չես վհատվում իմ խեղճ սրտին խոսելիս: Շնորհիր, որ եթե այսօր լսեմ քո ձայնը, սիրտս չկարծրանա քո հանդեպ: