Աղոթքներ
Առավոտյան աղոթք
Երեկոյան աղոթք
Վարդարան
Երանելի Իգնատիոս Մալոյան
Աղոթքներ
Ո՛վ Հիսուս, դու ես ողջ աշխարհի հույսը, ընդունի՛ր քո արարածների աղոթքը։ Մենք բարձրացնում ենք մեր փառաբանության աղոթքը և ճանաչում քեզ՝ իբրև միակ Աստվածը մեր երկնքի և երկրի, որ մեզ անհունորեն սիրում ես, մենք հռչակում ենք քեզ որպես մեր սրտերի և հոգիների Աստված։ Օգնի՛ր մեզ, ո՛վ Տեր, որպեսզի կարողանանք ընդունել քո կամքը մեր կյանքի բոլոր հանգրվաններում և միշտ կատարել քո կամքը, նույնիսկ երբ մենք չենք կարողանում հասկանալ քո նպատակները: