Hovnani Logo

Աղոթքներ

Խրախուսի՛ր հոգևորականներին...

Ո՛վ Երանելի Իգնատիոս, դու, իբրև վարդապետ, եպիսկոպոս, մարտիրոս, երանելի, այն ազնիվ անձն ես, որ գիտես և կարող ես խրախուսել մեզ՝ բոլոր հոգևորականներիս՝ քայլելու քո ճանապարհով, որ թեև  խաչ է, բայց սեր է, բերկրանք է, անմահություն է։ 

Նրանց քաջալերի՛ր՝ նվիրվելու իրենց կոչմանը։

Դիմանալու իրենց խաչերը։

Ազատվելու իրենց հիասթափություններից։

Տանելու ամեն բամբասանք և անարդարություն։

Գիտակցելու իրենց վիճակի մեծությունը։

Համոզվելու իրենց գործի կարևոր լինելուն։

Այսպես աշխատելու «Տիրոջ Այգու» մեջ։

Այսպես Աստծո ծառայությամբ պտուղ տալու։

Այսպես շահելու հոգիների փրկությունը։

Այսպես մեզ առաջնորդելու երջանկություն։

Եվ այսպես մեզ սրբացնելու։

-Ո՛վ Երանելի Մալոյան,  լսի՛ր մեր աղոթքը և կատարի՛ր մեր խնդրանքը, որպեսզի մենք էլ ուզենք ու սովորենք սիրելի, պաշտպանել և արժեքավորել մեր եղբայր հոգևորականներին ու քույր մայրապետներին։ Ամեն։

Մեր Մասին

Հովնանի-ի առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: