Hovnani Logo

Աղոթքներ

Ինձ սովորեցրո՛ւ սիրել Մարիամին

Ո՛վ Երանելի Իգնատիոս, գիտեմ՝ և՛ խոսքով, և՛ գործով դու սիրեցիր Տիրամորը։ Դրա համար աղերսագին խնդրում եմ Քեզանից, որ ինձ էլ սովորեցնես սիրել Մարիամին։ -Ինքն է Ասվածածինը, Կուսամայրը, Անարատ Հղին, Վերափոխողը, Եկեղեցամայրը, Մարդամայրը, Տիրամայրը, իմ Մայրը։ Քո որդիական սերը և հարգանքը հատկապես ցույց տվեցիր՝ ամեն օր Ս. Վարդարանը աղոթելով։ Խնդրանքս է, որ ինձ էլ ջերմեռանդ դարձնես այս ամենահզոր աղոթքի հանդեպ։ Մեր նախահայրերն ինչպիսի՜ ջերմեռանդությամբ դարերից ի վեր կատարել են այս Մարիամյան բարեպաշտությունը։ Բանտում և տարագրության  ընթացքում դու և տարագիր ընկերներդ, բոլոր Մարիամասերներդ աղոթեցիք Ս. Վարդարանը։ Ընդօրինակելով նրանց ու ձեր հավատարմությունը և հատկապես քո օրինակին հետևելով՝ ես էլ եմ ուզում սիրել և օրհնել Հայամայր Մայրիամին, երբ սկսեմ ու շարունակեմ ամեն օր Ս. Վարդարանը ասել։ Այսպիսով, ո՛վ Երանելի Իգնատիոս, ինձ դարձրու Մարիամասեր։ Ամեն։

Ներբեռնեք Hovnani հավելվածը

Օրվա աղոթքները, աղոթքի խմբերը և հիշեցումները՝ միշտ ձեր հեռախոսում։

App Store

Google Play

Սկանավորեք QR կոդը հեռախոսի տեսախցիկով

Մեր Մասին

Մեր առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: