Hovnani Logo

Աղոթքներ

Պատրաստի՛ր նոր հոգևորականներ

Ո՛վ Երանելի  Մալոյան, սրբացրո՛ւ մեր ընտանիքները։ Ազնվացրո՛ւ մեր երկսեռ երիտասարդությանը։ Նպատակ տո՛ւր հայ երիտասարդին, հայ օրիորդին։ ԸՆտանիքից և երիտասարդությունից հոգևորներ պիտի դուրս գան։ Նրանց արժանացրո՛ւ այս բարձրագույն պատվին։ Մեր Աստվածային Հովիվը, որ մի կորած ոչխարի համար տանջվեց և ժամանակ տրամադրեց, մեզանից պահանջում է, որ շարունակ աղոթենք «Հունձքի Տիրոջը», որպեսզի իր բարեհաճությամբ դառնանք իր «Այգու» մշակները։ Այո՛, յուրահատուկ և մեծագույն շնորհք է վարդապետներ ու մայրապետներ ունենալը։ Դրա համար անհրաժեշտ է մասնավորապես աղոթել ու խնդրել նորանոր կոչումներ։ Ո՛վ Երանելի Իգնատիոս, դու գիտես, թե որքան դժվար է Տիրոջը ծառայելու համար պատրաստվել ու դրան հասնել, դրա համար Աստծո և Աստվածամոր մոտ անդադար բարեխոսիր, որ ունենանք նորերը՝ սիրո խաչակիրները։ Ամեն։

 

Մեր Մասին

Հովնանի-ի առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: