ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ

Հոդվածներ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ

Ամերիկացի հոգեբանները մարդկանց պարտականությունները ներկայացնում են իբրև «կապիկների», որոնց մարդն իր ուսերի վրա է վերցրել: Այդ կապիկները ցատկոտում են մարդու վրա: Ամեն մարդ էլ բավականին շատ կապիկներ ունի իր ուսերի վրա, բայց երբուրիշի պարտականություններն էլ է վերցնում իր վրա, դա արդեն շատ ծանր է, հոգնեցնող ու մտահոգիչ: Ծնողները շատ անգամ իրենց զավակների պատասխանատվություններն իրենց վրա են վերցնում, և այսպիսով, թե՛ իրենց գործն է դժվարանում, թե՛ զավակներն են անպատասխանատու մեծանում: Ամեն ծնող ցանկանում է իր երեխային լավ դաստիարակել ու սովորեցնել նրան պատասխանատու անձ լինել: Շատ քիչ ծնողների է հաջողվում դա: Ո՛չ դպրոցներ ու ո՛չ էլ դասընթացներ ունենք, որոնք ծնողներին կսովորեցնեն ծնող լինել: Երբ մանուկը փոքր է, ամեն ինչ ծնողը պիտի անի նրա համար: Բայց կամաց-կամաց երեխային պետք է փոխանցվեն իր պարտականությունները: Երբ երեխան սկսում է դպրոց գնալ, նրա գրքերը, տետրերը, մատիտն ու ամեն ինչ ծնողը պիտի դասավորի պայուսակի մեջ, բայց մի քանի ամիս հետո երեխան այլևս ինքը պիտի
կարողանա նախապատրաստել այդ ամենը: Երբ ծնողը կրկին ու կրկին հարց է տալիս երեխային, թե արդյոք նա չի մոռացել պայուսակի մեջ դնել թուղթը, մատիտը, գիրքը, տետրը, դա չի թողնում, որ երեխան սովորի ինքնուրույն անել այդ ամենը: Ակնկալված արդյունքը պակասում է: Երեխան պետք է սովորի մտածել իր պարտականությունների ու պատասխանատվության մասին: Այնքան ժամանակ, որքան ծնողն է մտածում ու միշտ հիշեցնում երեխային, երեխան մտածելու կարիք չի զգում: Առանց մտածելու՝ ոչ ոք չի կարող պատասխանատու լինել: Այս խնդիրը շատ լուրջ հետևանքներ ունի: Հայաստանում խորհրդային «կառավարությունն» էր մտածում ժողովրդի համար գործ հայթայթելու մասին: Մի քանի սերունդ այդպես մեծացավ: Շատերն անկարող էին և հիմա էլ անկարող են մտածել իրենց համար գործ ստեղծելու մասին: Պատասխանատվությունն ուրիշինն էր: Երեխաներին պետք է բացատրել սկզբունքներն ու հետևանքները: Եթե երեխայի արարքը այնքան էլ վնասաբեր չէ, բայց կարող է վատ հետևանք ունենալ, պետք է ստիպել, որ երեխան մեկուսանա, նստի մի կողմում և մտածի իր արարքի մասին, միչև որ հասկանա իր արածի իմաստն ու հնարավոր հետևանքը: Եթե ծնողը միշտ կրկնի, որ երեխայի արածը սխալ է, կամ թե դա ինչ հետեւանք կունենա, երեխան կկորցնի ինքնուրույն մտածելու կարողությանը: Այդ կրկնությունները
երեխայի մոտ նաև անջատում են առաջացնում. նա այլևս չի լսում խոսքերը, և ամեն անգամ, երբ նման խոսքեր կրկնվեն, առանց մտածելու՝ մթագնում է տեղի ունենում: (Սա է նաև պատճառներից մեկը, որ տղամարդը չի փորձում լսել իր կնոջը, որովհետև մինչև վերջ իր մոր կրկնություններն է հիշում):
Երբ փոքր հասակից երեխայի մեջ կարևոր սկզբունքներ ենք դաստիարակում՝ քաղաքավարության սկզբունքները, անձի, ընտանիքի և ուրիշներին պատկանող իրերի հանդեպ հարգանքը, մաքրության գաղափարը, ապա երեխան կմեծանա ճիշտ արժեքներով։

Մեր Մասին

Հովնանի-ի առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: