Տիրոջ երկյուղը

Հոդվածներ
Տիրոջ երկյուղը

Աստվածաշնչում 24 անգամ հանդիպում ենք «Տիրոջ երկյուղը» բառերին: Հաջորդ մի քանի տողերում, որոնք առնված են «Սիրաք»-ի գրքի առաջին գլխից, մենք կարդում ենք դա 10 անգամ: Կարևոր է ըմբռնել այս երկու բառերի կապակցությունը և իմաստը: Շատ հետաքրքրական է, որ «Տիրոջ երկյուղը»
կապված է իմաստության հետ: «5Իմաստության աղբյուրը բարձրյալ Աստծու խոսքն է, և նրա ճանապարհները
հավիտենական պատգամներ են։ 6Իմաստության արմատները նրա մեջ հայտնվեցին։ 7Ո՞ւմ տրվեց իմաստության գիտությունը, և ո՞վ հասկացավ նրա արվեստը։ 8Իմաստությունը մեկ է և խիստ ահեղ, որ նստում է իր գովության աթոռին։ 9Ինքը՝ Տերը հաստատեց այն, տեսավ և չափեց այն ու հեղեց իր գործերի վրա, 10ամեն մարմնի վրա, ըստ իր պարգևի, և այն բաշխեց իր սիրելիներին։ 11Տիրոջ հանդեպ երկյուղը փառք է ու պարծանք, ուրախություն է և ցնծության պսակ։ 12Տիրոջ հանդեպ երկյուղը զվարճացնում է սիրտը և պարգևում ուրախություն, խնդություն ու երկար կյանք։ 13Ով երկյուղ է կրում Տիրոջից, նա բարիք կստանա հետո և իր վախճանի օրը կօրհնվի։ 14Տիրոջ հանդեպ երկյուղը Տիրոջ պարգևն է, որ հաստատվում է սիրո ճանապարհներին։ 15Տիրոջ հանդեպ սերը փառավոր իմաստություն է, և ում կամենում է՝ Տերը շնորհում է համաձայն իր հայեցողության։ 16Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից, որ հավատացյալների համար հաստատվել է մայրական արգանդից ի վեր, մարդկանց հետ բնավորվել է հավիտենական հիմքից և հավատարիմ կմնա նրանց սերնդի հետ։ 17Իմաստության լրումը երկյուղն է Տիրոջից. այն կսնի մարդկանց իր պտուղներով, 18մարդու ամբողջ տունը կլցնի ցանկալի բաներով եւ շտեմարանները՝ նրա վաստակով։ 19Իմաստության պսակը Տիրոջ հանդեպ երկյուղն է։ 20Նա է, որ ծլեցնում է խաղաղություն և կատարյալ առողջություն, տեսնում և քննում է ամեն բան։ 21Նա է, որ բխեցրեց իմաստունի խրատը և գիտությունը, բարձրացրեց նրանց փառքը, ովքեր ունեն այն։ 22Իմաստության արմատը երկյուղն է Տիրոջից, և նրա ոստերը՝ երկար կյանքը։23Տիրոջ հանդեպ երկյուղը վանում է մեղքը, 24իսկ երկյուղ չունեցողը չի կարող արդարանալ»։ (Սիրաք 1.5-24) Երբ տեսնում ենք, որ Սուրբ Գիրքը «Տիրոջ երկյուղը» մեզ ներկայացնում է որպես մի շատ լավ բան, ահավասիկ սկսում ենք զգալ, թե «Տիրոջ երկյուղը» տարբերվում է ուրիշ երկյուղներից, և սրա մեջ որևիցե վախ կամ նույնիսկ այլ բացասական բան գոյություն չունի: Այս երկյուղը կապված է նաև
աստվածային սիրո հետ: Երբ մենք զգում ենք, որ սիրված ենք Աստծուց և մենք էլ սիրում ենք նրան, այլևս վախը, սարսափը, ահը, չեն կարող մեզ վրա ազդել: Սուրբ Հովհաննես Առաքյալն ասում է. «18Սիրո մեջ երկյուղ չկա. և կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը, որովհետև երկյուղը տանջանքի ենթակա է. և
ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ։ 19Սիրենք Աստծուն, որովհետև առաջինը նա՛ սիրեց մեզ»։ (1 Հով. 4.18-19)
Սիրաքի գրքում, այդ երկյուղը, որի մասին նա խոսում է՝ Տիրոջ Սիրո Երկյուղի  մասին է։ Լիցքավորվենք այդ երկյուղով և միշտ ապահով լինենք Աստծո սիրո նկատմամբ:

Մեր Մասին

Հովնանի-ի առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: