Սիրո հետևանքը
ՀոդվածներԸնտանիքում սիրո փորձառությունը բացահայտում է այն ուղին, որով Աստված սիրում է մեզ։ Աստված ընտանիքին տվել է սիրելու այս հատկությունը։
«Մի՞թե կինը կմոռանա իր մանկանը կամ չի գթա իր որովայնի ծնունդներին, եվ եթե կինը մոռանալու էլ լինի այդ, ես, սակայն, քեզ չեմ մոռանա»։ (Եսայի(49:15)
Աշխարհը տարբեր կլիներ, եթե ամեն ընտանիք լիներ այնպիսին, ինչպիսին որ պետք է լինի։
Յուրաքանչյուր երեխա զգում է հոր և մոր կարիքը, ինչպես նաև իրավունք ունի նրանց երկուսի կողմից հոգատարության և պաշտպանության։ Մոր և հոր կողմից տրված՝ կազմավորման և կրթության միասնական արժեքները սիրո փոխհարաբերություններում չեն բխում որևէ կրոնական սկզբունքից. դրանք բոլորի կողմից ճանաչված մարդկային բնական արժեքներ են։ Պետությունը ձեզ սեր տալ չի կարող, իսկ ընտանիքը կարող է, քանի որ այն սիրո մտերմիկ մի համայնք է, որտեղ դու ապրում ես քո սեփական միս ու արյունից կազմված իրական մարդկանց հետ։ Աշխարհը տարբեր կլիներ եթե ամեն ընտանիք լիներ այնպիսին ինչպիսին որ պետք է լինի։ Հանցագործություն կանխելու լավագույն ուղին ընտանիքն ամրապնդելն է։ Մեզ՝ ծնողներիս է վերապահված մեր երեխաներին կրթելու հիմնական իրավունքն ու պարտականությունը, որը յուրօրինակ է և առաջնային, անփոխարինելի է և հարազատ։ Չար և արատավոր բաներ կան այն մարդկանց մեջ, ովքեր պնդում են, թե երեխաները մարդկության թշնամին են։ Աղքատության պատճառն աշխարհում բնավ երեխաները չեն։ Մարդու իրավունքները սերտորեն կապված են ընտանիքի իրավունքների հետ։ Մարդկային գոյության երկու ձևերն էլ՝ կին, թե տղամարդ, օժտված են հավասար արժանապատվությամբ։ «Կիրակին հանգստյան օր է ընտանիքում։ Յուրաքանչյուրի սերը, որ համախմբում է ընտանիքը, կարիք ունի սեփական տարածքի ու ժամանակի։ Ժամանակ տրամադրիր նրանց, և ձեր ամբողջ ընտանիքը հնարավորություն կունենա իրեն դրսևորելու և սեր վայելելու»։
Ընտանիքում սիրո փորձառությունը բացահայտում է այն ուղին, որով Աստված սիրում է մեզ։ Աստված ընտանիքին տվել է սիրելու այս հատկությունը։

Նմանատիպ փոսթեր