Հավատարմություն

Հոդվածներ
Հավատարմություն

«Պատվի՛ր հորդ և մորդ» պատվիրանն ընտանիքի մասին է,նրա ներսում տիրող մտերիմ հարաբերությունների և համերաշխության, ընտանիքի անդամների՝ միմյանց հանդեպ ունեցած խորը հարգանքի մասին. բյուր արժեքներ որոնք կյանքի են կոչվում մարդկային հասարակության մեջ։ Յուրաքանչյուր ընտանիքի ներսում մեծ եռանդը և անսպառ էներգիան միայն մի ակունք ունեն՝ սերը։ Ընտանիքի կյանքը նրա սիրո կյանքն է։  Հարկ է պահել այն կենսունակ, կյանքի տարբեր փուլերում նպաստել նրա աճմանը և հոգատարությամբ սնել այն, երբ թվա, թե թոշնում է։ Հավատարմության միջոցով է ստուգվում թե, որքան ճշմարիտ է ձեր սերը։ Հավատարմությունը պատկերում է ձեր կյանքի պատմությունը՝ երբեմն զոհողություններով լի, բայց միշտ ճշմարիտ գեղեցիկ ու օգտակար։ Անհավատարմությունը կյանքի մեկ այլ պատմություն է։ Այն խլում է ճշմարիտի և գեղեցիկի նկատմամբ տածած ձեր սերը՝ զրկելով այն անկեղծությունից և պարզությունից։ Այն ձեզ դարձնում է ծածկամիտ և խորամանկ, ստիպում է ձեզ ստել։ Այն ստիպում է ձեզ կորցնել ձեր ամբողջականությունը որպես անձ, և ձեր սեփական խարդախության գիտակցումը ձեզ համար հետագայում կարող բարդությունների պատճառ դառնալ։ Մարդկության մեր առաջին փորձությունը որդի կամ դուստր լինելն է։ Կինը՝ մայրը,սիրո բազմաթիվ ձևերով սովորեցնում է մեզ առաջին իսկ վայրկյանին, որ մարդիկ իրերից ավելի կարևոր են, որ յուրաքանչյուր անձ անսահմանորեն արժեքավոր է։ Թույլ մի՛ տվեք, որ դրանք շփոթեցնեն ձեզ։ Եկեղեցին դեմ չէ սեռական հարաբերություններին կամ սիրուն։ Ճիշտ հակառակը ։Բանն այն է, որ Եկեղեցին կողմ է ճշմարիտ սեռական սիրուն, առողջ, ուժեղ և արգասաբեր սիրուն, սեր, որը ցույց է տալիս,  թե ինչ է նշանակում լինել ճշմարիտ մարդ։ Եկեղեցին դեմ է միջակին, կեղծին ու վատթարին։ Դուք հավանաբար ձեզ շատ երջանիկ կզգայիք, եթե որևէ մեկը սիրեր ձեզ այնպես խորը, հավատարմորեն, անկեղծորեն ,ամբողջ սրտով մաքրությամբ, ինչպես Եկեղեցին է ակնկալում։ Մի՛ ասեք, թե ուզում եք ճշմարիտ սիրով սիրել որևէ մեկին, եթե ձևանում եք այնպիսի մեկը, որն իրականում չեք։ Մի՛ կարծեք, թե ճշմարիտ սեր եք տածում որևէ մեկի հանդեպ, եթե դեռ մտածում եք, որ դուք այն եք, ինչն ամենագլխավորն է։

Մեր Մասին

Հովնանի-ի առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: