Մեր Եկեղեցին

Հովնանի

Մեր Եկեղեցին

Մեր Եկեղեցին

Հովնանի

Հովնանի-ի առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ:

Օրվա աղոթք

Տե՛ր Հիսուս, քո արդարությունն ես հայտնել  բոլոր ազգերին: Դատապարտված էինք և եկար մեր փոխարեն դատապարտվելու:  Քո փրկչական զորությունն ուղղարկիր մեզ, երբ վերադառնաս քո փառքով, քո ողորմությո՛ւնը տուր նրանց, ում համար դատապարտվեցիր: 

Հարցումներ

Սամվել

Բարև ձեզ: Ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել ձեր գրականությունից:

Պատասխան

Բարև Ձեզ ։Շնորհակալ ենք հետաքրքրության համար։ Խնդրում ենք գրել մեր ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջին՝ մանրամասների համար։

Anna

Ողջունում եմ բոլոր ունկնդիրներին, ինչպես նա այս թողարկումները պատրաստողներին: Սա մի յուրօրինակ հնարավորություն է, որ ընձեռվել է մեզ: Ես լսում եմ <<Փրկության պատմության>> թողարկումները մեծ սիրով ու սպասումով: Եվ յուրաքանչյուր թողարկում լսելուց հետո զգում եմ, որ ավելի ու ավելի եմ զորանում ու իմաստանում: Զգում եմ Աստծո ներկայությունը իմ կյանքում: Յուրաքանչյուր դժվարություն եւ մարտահրավեր ավելի հեշտությամբ եմ հաղթահարում, քանի որ լսում եմ Աստծո խոսքը, ինչպես նաեւ խոսում նրա հետ` խնդրում, շնորհակալություն հայտնում : Շնորհակալություն եմ հայտնում այս հիանալի նախաձեռնության հեղինակներին ու կազմակերպիչներին:

Պատասխան

Guest

Հայր Անտոն, բարի երեկո։ Պահքի ընթացքում հրաժարվել եմ սուրճից, որը շատ եմ սիրում։ Հաճախակի գլխացավ ունեմ, քանի որ օրգանիզմս սովոր է սուրճի և շատ է լինում, որ ճնշումս ընկնում է։ Վերջերս ճնշումս այնքան անկանոն էր, որ խորհուրդ տվեցին սուրճ խմել, բայց քանի որ հրաժարվել եմ այս ընթացքում սուրճից, չխմեցի։ Արդյոք ճի՞շտ է նման ձևով վարվել, այսինքն' համառորեն չխմել, երբ դա առողջության վրա որևէ ձևով ազդում է։

Պատասխան

Աստված երբեք չի ցանկանում որ մենք մեր առողջությունը վտանգենք։ Անցյալ դարերին մարդիկ ավելի առողջ էին և կարող էին սնունդի վերաբերյալ ծոմապահություն անել, մեր դարում ավելի կարևոր է սնունդի ծոմապահություն չլինի, Ֆեյսբուքի էջում սրանից առաջ առաջարկներ արել եմ այս թեմայով։

Մեր Մասին

Հովնանի-ի առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: