Anna
Ողջունում եմ բոլոր ունկնդիրներին, ինչպես նա այս թողարկումները պատրաստողներին: Սա մի յուրօրինակ հնարավորություն է, որ ընձեռվել է մեզ: Ես լսում եմ <<Փրկության պատմության>> թողարկումները մեծ սիրով ու սպասումով: Եվ յուրաքանչյուր թողարկում լսելուց հետո զգում եմ, որ ավելի ու ավելի եմ զորանում ու իմաստանում: Զգում եմ Աստծո ներկայությունը իմ կյանքում: Յուրաքանչյուր դժվարություն եւ մարտահրավեր ավելի հեշտությամբ եմ հաղթահարում, քանի որ լսում եմ Աստծո խոսքը, ինչպես նաեւ խոսում նրա հետ` խնդրում, շնորհակալություն հայտնում : Շնորհակալություն եմ հայտնում այս հիանալի նախաձեռնության հեղինակներին ու կազմակերպիչներին:
Պատասխան
Guest
Հայր Անտոն, բարի երեկո։ Պահքի ընթացքում հրաժարվել եմ սուրճից, որը շատ եմ սիրում։ Հաճախակի գլխացավ ունեմ, քանի որ օրգանիզմս սովոր է սուրճի և շատ է լինում, որ ճնշումս ընկնում է։ Վերջերս ճնշումս այնքան անկանոն էր, որ խորհուրդ տվեցին սուրճ խմել, բայց քանի որ հրաժարվել եմ այս ընթացքում սուրճից, չխմեցի։ Արդյոք ճի՞շտ է նման ձևով վարվել, այսինքն' համառորեն չխմել, երբ դա առողջության վրա որևէ ձևով ազդում է։
Պատասխան
Աստված երբեք չի ցանկանում որ մենք մեր առողջությունը վտանգենք։ Անցյալ դարերին մարդիկ ավելի առողջ էին և կարող էին սնունդի վերաբերյալ ծոմապահություն անել, մեր դարում ավելի կարևոր է սնունդի ծոմապահություն չլինի, Ֆեյսբուքի էջում սրանից առաջ առաջարկներ արել եմ այս թեմայով։
Veronika
Նշվեց, որ դրախտը այն տեղն է , որտեղ Աստծո կամքն է կատարվում , առանց որեւէ դիմադրության։ Ուրեմն Աստված գիտեր որ հրեշտակը սատանա է դառնալու կամ որ օձը (դրախտում) խաբելու է կնոջը, այդ դեպքում ինչու նա չարեց ոչինչ դա տեղի չունենալու համար։ Ինչպե՞ս հասկանալ սա։
Պատասխան
Tamara
Ես անհամբերությամբ ամեն օր սպասում եմ YouCat-ի թողարկումներին։ Շատ հասկանալի է հարցերի պատասխանները, սակայն ավելի հասկանալի և մատչելի է դառնում, երբ պատասխանները խորությամբ և մանրամասնորեն բացատրվում է Հայր Անտոնի կողմից. միշտ որևէ նոր բան եմ սովորում։ Ինձ համար YouCat-ի թողարկումները շատ կարևոր են, քանի որ ապագայում զավակիս հարցերին ցանկանում եմ տալ ճիշտ պատասխաններ։ Ես ինքս շատ հարցեր ունեի մինչ այս թողարկումը, սակայն ամեն օր ստանում եմ հարցերիս պատասխանները։
Պատասխան