Մեկ Հարց

Հարցեր, որոնք ունեն բացատրության կարիք

«Մեկ Հարց» հաղորդաշարը հարթակ է հավատքի, կրոնական ավանդույթների և հոգևոր կյանքի վերաբերյալ ամենից հաճախ տրվող հարցերի համար։ Մեկ թողարկում՝ մեկ հստակ պատասխան․ վարդապետը պարզ, մատչելի, բայց խորքային մեկնաբանությամբ օգնում է գտնել ճշմարիտ ուղենիշներ՝ ամենօրյա հոգևոր կյանքում ապրելու և հավատքն ավելի գիտակցված դարձնելու համար։

Եթե Հայրը, Որդին և Սուրբ Հոգին մեկ Աստված են, ինչպե՞ս են երեքը խոսում միմյանց հետ։
Youtube play

Եթե Հայրը, Որդին և Սուրբ Հոգին մեկ Աստված են, ինչպե՞ս են երեքը խոսում միմյանց հետ։

Սուրբ Երրորդությունը մեկ Աստված է՝ մեկ բնությամբ և երեք անձերով։ Մենք չենք ասում, որ Աստված երեք անձերից է բաղկացած։ Խոսքը երեք անձերի հարաբերության մասին է։ Այդ երեք անձերի միջև հավիտենականությունից գոյություն ունի հարաբերություն։ Այն, ինչ գոյություն ունի Սուրբ Երրորդության երեք անձերի միջև, հաղորդություն է։ Երեքի անձերի միջև եղած հաղորդակցությունը կապված է Սուրբ Երրորդության երրորդ անձի՝ Սուրբ Հոգու հետ։ Հայր Աստված ունի միայն մեկ Խոսք, և այդ Խոսքը, անշուշտ, Սուրբ Երրորդության Երկրորդ անձն է՝ Որդին։  Հավիտենականության մեջ Հայրն այդ Խոսքն է ասում, որը Սուրբ Երրորդության Երկրորդ անձն է, և այդ Խոսքի ու Հոր միջև եղած հաղորդությունը, ահավասիկ, Սուրբ Երրորդության Երրորդ անձն է՝ Սուրբ Հոգին։ Այս ամենը մեր բանականությունից շատ ավելի բարձր է, բայց հակառակ չէ մեր բանականությանը։ Մենք կարող ենք ավելի ու ավելի մտածել այս իրողության մասին՝ երբեք ամբողջությամբ չկարողանալով ըմբռնել այդ մեծ խորհուրդը։ Բայց անպայման կզմայլվենք, երբ Աստված մեզ մեծ շնորհ անի և մի փոքր լույսով մեզ հասանելի դարձնի այս մեծ խորհրդի թեկուզ փոքրիկ մի ըմբռնումը։ 


Վերջերս Հայր Անտոնին կրոնի վերաբերյալ բազմաթիվ հարցեր են ուղղել։ Այս հաղորդման ընթացքում նա կպատասխանի դրանց։ Իսկ եթե դուք ևս ունեք հարց, կարող եք ուղարկել այն մեզ։ Գուցե հենց ձեր հարցն էլ դառնա հաջորդ հաղորդման թեման։

Ներբեռնեք Hovnani հավելվածը

Օրվա աղոթքները, աղոթքի խմբերը և հիշեցումները՝ միշտ ձեր հեռախոսում։

App Store

Google Play

Սկանավորեք QR կոդը հեռախոսի տեսախցիկով

Մեր Մասին

Մեր առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: