Քառասնորդաց Շրջան

Մեծ Պահքի պատրաստություն

Ողջո՜ւյն Քրիստոսի դատապարտությունը, խաչը, մահը և Հարությունը մեր հավատի կենտրոնական մասն են կազմում։

Ամեն տարի մենք ոչ միայն հիշում ենք այն, ինչ որ տեղի է ունեցել մոտ 2000 տարի առաջ, այլև ըմբռնելով այդ եղելության կարևորությունն ու տարողությունը մեզանից յուրաքանչյուրի կյանքի համար՝ Եկեղեցին տարվա կարևոր մի մասը հատկացնում է նորից և նորից ուսումնասիրելու այդ անցուդարձը և հնարավորինս մեզ հրավիրում է այս շրջանը գործածել՝ ավելի լավ հասկանալու մեր կյանքի իմաստը, ինչպես նաև մեզ քաջալերելու՝ աստվածային կյանք ապրելու, այսինքն՝ աստվածային սիրո կյանքը։ Ամեն տարի Եկեղեցին 17 շաբաթ հատկացնում է այս շրջանի համար. 10 շաբաթ Քրիստոսի Հարությունը տոնելուց առաջ և 7 շաբաթ՝ Հարությունից հետո։ Շրջանը սկսվում է Զատիկից 70 օր առաջ՝ Առաջավորաց բարեկենդանով, որը մեզ տալիս է 3 շաբաթվա շրջան՝ սկսելու պատրաստվել Քառասնորդաց պահքին։ Զատիկից հետո 40 օր Հիսուսի Հարությունն ենք տոնում և ապա 10 օր սպասում ենք Հոգեգալստյանը։ Այս օրերին, մանավանդ Քառասնորդաց շրջանին, ցանկանում եմ Հովնանի մեր կայքի էջերում որոշ բացատրություններ տալ, ինչպես նաև այս շրջանի համար հարմար որոշ աղոթքներ առաջարկել։ 

Ծրագիրը հետևյալը կլինի.

1- Մինչև մարտ 3-ը (Քառասնորդացի առաջին օրը), ամեն օր մի քանի գաղափարներ, թե ինչպես այս շրջանը ավելի աստվածահաճո կերպով ապրենք և ինչպես պատրաստվենք Քառասնորդաց շրջանին։  

2- Քառասնորդացի օրերին ամեն օր ձեզ կներկայացնեմ օրվա պատարագի ընթերցումները՝ մի հակիրճ մեկնաբանությամբ, ինչպես նաև Եկեղեցու Հայրերից և Եկեղեցու սրբերից առնված հոգևոր հատվածներ։

3- Կիրակի օրերը մի YouTube-ի հաղորդում Սուրբ Պատարագի մեկնաբանություն։

4- Շաբաթը մեկ կամ երկու անգամ կներկայացնեմ մի հոդված։

Վարդանանք՝ ամբողջ հայ ժողովրդի միավորման օրինակ
Youtube play

Վարդանանք՝ ամբողջ հայ ժողովրդի միավորման օրինակ

Այսօր Եկեղեցին նշում է Վարդանանց սրբերի տոնը, այսինքն՝ այն զորավարների, հանձինս Վարդանի, Խորենի, Արտակի, Հմայակի, Տաճատի, Ներսեհի, Վահանի, Արսենի, Գարեգինի եւ 1036 վկաների, ովքեր իրենց կյանքով վկայեցին. «Վասն կրոնի եւ վասն հայրենիքի»։

Մեր Մասին

Հովնանի-ի առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: